fbpx

Սեր առ Լեբրոն. Ջեյմսի վերադարձը Կլիվլենդ շատ հուզիչ է ստացվել (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հերթական խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Կլիվլենդում, որտեղ տեղի «Կավալիերսը» 105-109 հաշվով պարտվեց «Լոս Անջելես Լեյքերսին»: Խաղի գլխավոր իրադարձությունը Լեբրոն Ջեյմսի վերադարձն էր հարազատ Կլիվլենդ, որի գույները պաշտպանել է 2014-2018 թվականներին:

Հանդիպման ընթացքում երկրպագուները բուռն ուրախությամբ են ուղեկցել Ջեյմսի յուրաքանչյուր հպումն ու դիպուկ նետումը: Դիմավորելիս և ճանապարհելիս նրան ծափահարել են:

Ընդմիջմանը մարզապալատի էկրաններին ցուցադրվել է Ջեյմսին նվիրված հոլովակ, որտեղ զետեղված են բասկետբոլիստի ամենավառ դրվագները «Կլիվլենդի» մարզաշապիկով: Ահա այդ տեսանյութը:

Տրիբունայում հավաքված մի շարք երկրպագուներ չէին կարողացել կողմնորոշվել՝ «Կլիվլենդ Կավալիերսի», թե «Լոս Անջելես Լեյքերսի» մարզաշապիկով հետևել հանդիպմանը: Լուծումը հրաշալի էր:

Լեբրոն Ջեյմսն այդ խաղում վաստակել է 32 միավոր, տիրել 14 ռեբաունդի ու կատարել 7 արդյունավետ փոխանցում՝ ձևակերպելով դաբլ-դաբլ:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լեբրոն Ջեյմսը արդյունավետությամբ 5-րդն է NBA-ի պատմության մեջ

Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսի» կազմում առաջին անգամ դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ

Լեբրոն Ջեյմսի նորամուտը «Լեյքերսի» կազմում հաջող չստացվեց (տեսանյութ)

Լեբրոն Ջեյմսի ֆենոմենալ նետումն օգնել է «Լեյքերսին» հաղթել չեմպիոնին (տեսանյութ)

Դրվագ անցյալից. Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրը երջանկացրել Լեբրոն Ջեյմսին (տեսանյութ)

Լեբրոն Ջեյմսը պարել է բասկետբոլային խաղի ժամանակ (տեսանյութ)

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Լեբրոն Ջեյմսի որդին ցնցել է համացանցը իր հնարքով (տեսանյութ)

Իբրահիմովիչը դիմավորում է Լեբրոն Ջեյմսին

Անդրե Սպայթ Մկրտչյանը կարող է կարիերան շարունակել NBA-ում

Forbes. Ամենաշատ գումարներ վաստակած մարզիկներն այս տարվա կտրվածքով

Ռոնալդուն նահաջել է. The Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Թոփ-10. Ովքեր են Երկիր մոլորակի ամենահանրաճանաչ մարզիկները

Ֆերդինանդի, Բատիստուտայի, Լեբրոն Ջեյմսի և այլ աստղերի արձագանքը Ռոնալդուի շրջադարձ հարվածով գոլին

Ինչքա՞ն կարելի է ծախսել սեփական մարմնի վրա. Լեբրոն Ջեյմսն այստեղ էլ է ռեկորդակիր

Լուկակուն առաջարկում է աստղերի հանդիպում անցկացնել ԱՊԼ-ում

Ջեյմսի թիմը հաղթեց Կարիի թիմին. Կայացավ NBA-ի բոլոր աստղերի հանդիպումը (տեսանյութ)