fbpx
Բաժիններ

Սերենա Ուլիլյամս. «Աստիճանաբար հայերեն եմ սովորում»

Պրոֆեսիոնալ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 33 մեյջոր է հաղթել, նորից խոսել է հայկական մշակույթի մասին և խոստովանել է, որ ատիճանաբար սկսում է հայերեն սովորել:

Օլիմպիական քառակի չեմպիոնի ամուսինը Reddit կայքի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանն է:

«Ամեն օր քիչ-քիչ հայերեն եմ սովորում: Լավ, ոչ ամեն օր, դա ճիշտ չէ: Աստիճանաբար սովորում եմ, որքան ժամանակը ներում է: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթի մասին էր խոսում, ինքնուրույնությունից, գործարարության մասին: Նրանք այդպիսին են: Ինչպես նախկինում ասել եմ, ես ինձ պատվավոր հայ եմ զգում՝ իմ ամուսնու ու դստեր շնորհիվ:

Երբ որևէ հայի եմ հանդիպում, նրանք ասում են, որ հպարտանում են ինձնով: Դա հրաշալի պահ է: Միշտ էլ լավ է նոր ու տարբերվող մշակույթներ բացահայտելը»,-TennisWorldUSA կայքն է փոխանցում Սերենայի խոսքերը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բիանկա Անդրեեսկու – Սերենա Ուիլյամս մենախաղի լավագույն դրվագները (տեսանյութ)

Սիմոնա Հալեպը՝ «Ուիմբլդոնի» հաղթող (տեսանյութ)

Սերենա Ուիլյամսը վերջին 6 տարում առաջին անգամ պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի 1/4 եզրափակիչում

Ռոջեր Ֆեդերերն անհավանական մրցակից կունենա Հոփմանի գավաթի խաղարկությունում

Սերենա Ուիլյամս. «Ես պատվավոր հայ եմ և նախատեսում եմ այցելել Հայաստան»

Laureus. Տարվա լավագույնների անունները հայտնի է

Կանանց թենիսի թագուհին նորից գահին է. Սերենա Ուիլյամսը վերադառնում է

Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի դուստրն արդեն իր էջն ունի ինստագրամում (լուսանկար)

Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի առաջնեկը

Պիկեն և Կասիլյասը բանավեճի մեջ են մտել Թվիթերում

Հղիությունը չի խանգարում Սերենա Ուիլյամսին մարզվել (տեսանյութ)

Երբ ֆավորիտները պարտվում են, անհավանական խաղադրույքները` հաղթում