fbpx

Սերգեյ Մովսեսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրին գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանն ու Կարեն Մովսիսյանը: Ավելի հաջող ելույթ ունեցավ Սերգեյը, ով 6,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա պարգևատրվեց 3000 չեխական կրոնով:

Նա ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Եվգենի Ռոմանովից, ով միայն լրացուցիչ գործակիցներով էր գերազանցել իր հետ հավասար արդյունքի հասած 4 շախմատիստներին:

Սերգեյ Մովսեսյանը մրցաշարում անպարտելի մնաց՝ տոնելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Մեկնարկում Սերգեյն աղյուսակը գլխավորող շախմատիստների թվում էր, սակայն վերջին 4 տուրերում գրանցած ոչ-ոքիների պատճառով կորցրեց առաջատարի դիրքը: 6-րդ տուրում Մովսեսյանը հաշտություն կնքեց Եվգենի Ռոմանովի հետ:

Կարեն Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Նա կրեց երկու պարտություն, որից մեկը մրցաշարի հաղթողի հետ մրցավեճում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոններ

Եվրոպայի առաջնություն. Սերգեյ Մովսեսյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Եվրոպայի առաջնություն. Սերգեյ Մովսեսյանը մեդալների հավակնորդների թվում է

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների քառյակն առաջատարներին հետապնդողների շարքում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Աշխարհի վետերանների առաջնություն. Մովսիսյանն ու Բոգատուրովը գլխավորեցին աղյուսակը

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը պահպանեց տեղն առաջատարների թվում