fbpx

Սերխիո Ռամոս. «Չեմպիոնական միջանցք չի լինելու, վե՛րջ»

Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք խաղի, ինչպես նաև «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կազմելու համար:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» և «Ռեալի» միջև հանդիպումն ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով՝ 2:1:

«Մենք հարգում ենք մրցակցին, սակայն ուշադրություն չենք դարձնում նրանց խոսքերին: Նրանք էլ մեզ են հարգում:

Բոլորը գիտեն «Ռեալի» պատմության մասին: Նրանք, ովքեր կասկածում են մեզ վրա, պետք է վերանայեն պատմությունը: Հրաշալի հանդիպումներ ենք անցկացրել և ցանկանում ենք շարունակել նույն ոգով: Չեմպիոնների լիգայի գավաթը երրորդ տարին անընդմեջ հաղթելը մոտիվացնում է մեզ:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կասեմ, որ «կապտանռնագույնները» հրաշալի մրցաշրջան անցկացրին՝ երկու գավաթ նվաճելով:

Ամեն դեպքում, Չեմպիոնների լիգան հաղթելն ավելի մեծ հարստություն է, նույնիսկ ավելին, քան այդ երկու գավաթը միասին վերցված: Հնարավոր է՝ այս մրցաշրջանը հրաշալի լինի թե՛ մեր, և թե՛ «Բարսելոնայի» համար:

Զիդանի խոսքերը քննարկման չի ենթարկվում: «Բարսելոնան» հաղթել է գավաթ, որին ձգտում էր: Ինչ վերաբերում է չեմպիոնական միջանցքին, դա չի լինելու, վե՛րջ:

Նրանք ցանկանում ենք տոնել իրենց հաջողությունը, իսկ մենք պետք է հաղթենք «Բավարիային» և դուրս գանք հերթական եզրափակիչ»,- իսպանացու խոսքն է մեջբերում Marca-ն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պոլ Պոգբա․ «Ռեալում» խաղալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ»

Մարտին Էդեգորն արձագանքել է Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալու փաստին

Գիտնականն առաջարկում է կլոնավորել Լիոնել Մեսիին

«Ռեալի» նոր թիրախը «Յուվենտուսում» է

10 ֆուտբոլիստ, որ մերժել է «Բարսելոնային» ու տեղափոխվել «Ռեալ»

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

Ազարը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները

Վինիսուսը նշել է «Բարսելոնային» մերժելու ու «Ռեալ» տեղափոխվելու պատճառը

«Բարսելոնան» դե Լիգտին գնելու պայքարում առաջ է անցել մրցակիցներից

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մոդրիչի փոխարինողը «Ռեալում»

Նավաս. «Թվում էր, որ ինչքան էլ աշխատեի՝ միևնույն է, չէի խաղալու»

Մոուրինյո. «Երբ ես նոր եկա «Ռեալ», նրանք վախենում էին «Լիոնից»

Գրիզմանի հրաժարագինը հուլիսի 1-ին կնվազի 80 մլն եվրոյով

Պիկեն, Չավին ու Բոյանը հրավիրվել են Կատալոնիայի հավաքական

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Աղբյուր. «Ռեալն» ու «Յունայթեդը» հնարավոր է փոխանակվեն դարպասապահներով