Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում - VNews
Բաժիններ

Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է երկու գերակումբի ուշադրության կենտրոնում։ Արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Ռեալն» ու «Ինտերը»։

La Gazzetta dello Sport պարբերականի լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ «Ինտերի» ներկայացուցիչներն անգամ կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ ու առաջարկել պայմանագիր։ Սակայն, ըստ մեկ այլ աղբյուրի, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել իր առաջատար խաղացողներից մեկից։

Սերխիո Ագուերոյի՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին նորությունն առաջին անգամ չէ հայտնվում համացանցում։ Ավելի վաղ պարբերականները գրում էին, որ «ներաձուրիները» դիտարկում էին Ագուերոյին որպես Լաուտարո Մարտինեսի հավանական փոխարինող։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

Ա Սերիայի վերադարձը մոտ է․ Մոմանիի ծաղրանկարը

Սաուլ Նիգեսի թվիթերյան գրառումն իրարանցում է առաջացրել

Ա Սերիան կհաստատի մրցաշարի նոր օրացույցը հունիսի 1-ին

Պաշտոնական․ ՊՍԺ-ն ձեռք բերեց Մաուրո Իկարդիի տրանսֆերը

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Թալանվել է Ռիյադ Մահրեզի բնակարանը

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Նգոլո Կանտեին դատի են տվել

Անգլիայի Պրեմիեր լիգան անցկացրել է կորոնավիրուսի ստուգման 4-րդ փուլը

Ադուրիսը հաջողությամբ վիրահատվել է

Մահրեզ. «Ամեն ինչ ունենք՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»