Սերխիո Ռամոսի ու Զինեդին Զիդանի երկաթյա կապը - VNews
Բաժիններ

Սերխիո Ռամոսի ու Զինեդին Զիդանի երկաթյա կապը

Զինեդին Զիդանն ու Սերխիո Ռամոսը որպես ֆուտբոլիստներ միայն մի անգամ են միավորվել։ Դա եղել է 2005 թվականին «Լա Ռոսալեդայում», երբ Զիդանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո «Ռեալի» ներկայիս ավագը գոլի հեղինակ դարձավ։

Հիմա, երբ անցել է 14 տարի, զույգը նորից միավորվել է, այս անգամ՝ ավելի ամուր։

Զիդանը միշտ գիտակցել է, թե որքան կարևոր է Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալի» համար ու թիմի հաջողություններում։

«Նա պիտի կարիերան ավարտի այստեղ»,- ասել է Զիդանը Ռամոսի մասին։

«Եթե Սերխիոն հավերժ մնա այստեղ, ոչ մի խնդիր չի լինի»,- հավելել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Կարևորագույնն այն է, որ ավագի ու գլխավոր մարզչի հարգանքը փոխադարձ է։

«Զիզուն արժանի է ավելիին այն ամենի համար, ինչ արել է այս թիմի համար»,- ասել է Ռամոսը 2019 թվականին՝ «Գալաթասարայի» դեմ հաղթական խաղից հետո։

«Նա պիտի գնահատվի։ Այն ամենը, ինչին Զիզուն հպվում է, դառնում է ոսկի»,- այսպիսի հայտարարություն էլ Ռամոսն արել է Լա լիգայի չեմպիոնությունից հետո։

Ռամոսի տիտղոսների շարքը Զիդանի գլխավորությամբ

Ռամոսը Մադրիդի «Ռեալի» կազմում 22 տիտղոս է նվաճել, կեսը՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

Իսպանացին ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ թիմի հետ 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 2 անգամ՝ Լա լիգայի։ Հաղթող են ճանաչվել նաև Իսպանիայի ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթներում, Աշխարհի ակումբային առաջնությունում։

Համեմատության համար նշենք, որ Զիդանի հետ 11 տիտղոսների ֆոնին Ռամոսը 4 տիտղոս է նվաճել Անչելոտիի գլխավորությամբ, 3-ը՝ Մոուրինյոյի, 2-ը՝ Բերնդ Շուստերի, մեկական՝ Ֆաբիո Կապելոյի ու Սանտիագո Սոլարիի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ վերադարձել է հիմնական խմբի մարզումներին

Որքան կվճարի «Ռեալը» Մբապեի համար, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Տեր Շտեգենը դժվար թե մասնակցի «Կլասիկոյին»

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

3 իտալական ակումբ պայքարում է Նաչոյի համար

«Ռեալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Յովիչը ցանկանում է վերադառնալ «Այնտրախտ»

Կավանիին առաջարկել են իսպանական գրանդին