Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին - VNews
Բաժիններ

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

gymnastics armenian championship52 - Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:49

-

-

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնության մեկնող մարզիկների կազմը հայտնելուց հետո VNews-ին պատմեց, թե ինչ մարզավիճակով են մերոնք մոտենում մայրցամաքային ստուգատեսին:

«Չեմ կարող ասել, որ մարզավիճակը շատ լավ է, բայց ես գոհ եմ: Կոնկրետ Արթուր Դավթյանը ուսումնամարզական հավաքի ժամանակ իր ցատկը այսպես ասած «բռնեց»: Հաշվի առնելով այն, որ երկար ժամանակ մարզումներ չէինք անցկացնում՝ տղաների մարզավիճակը գնահատում եմ լավ: Մեր մասնակիցներից 4-ը պայքարելու են եզրափասկիչ դուրս գալու համար:

Թբիլիսիի հավաքը շատ օգտակար եղավ տղաների համար: Այնտեղ պայմանները շատ լավն են, քսնի որ կա պարապմունքի ու մրցման դահլիճ: Մարզումները անցկացնում էինք մրցման դահլիճում, որպեսզի այդ զգացողությունները լինեն: Այդ պատճառով էլ արագ մարզավիճակ հավաքեցինք:

gymnastics armenian championship35 960x644 - Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը վիրահատվել էին, ու նրանց վնասվածքները լուրջ էր: Վահագն Դավթյանը հիմա էլ ցավեր ունի, բայց վիրահատական միջամտության կարիք դեռ չկա: Երբ նա ցավազրկող է խմում, ցավը անցնում է. խմելուց առաջ, իհարկե, զանգահարում ենք հակադոպինգային կենտրոն ու կատարում ճշտումներ:

Այս տղաները աշխարհում ուժեղագույններից են օղակների վարժության վրա: Այնպիսի իրավիճակ է, որ մենք գիտենք՝ ովքեր են մասնակցում, բայց պետք է գնանք ու տեղում տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի»:

gymnastics armenian championship37 960x713 - Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

Սերոբյանը նաև խոսեց Արթուր Դավթյանի մասին, որը միակ հայ մարմնամարզիկն է, ում հաջողվել է նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: 28-ամյա մարզիկը մեջքի վնասվածք ուներ, սակայն հիմա իրեն ավելի լավ է զգում:

«Հիմա ցավեր ունի, բայց տանելի է: Եվրոպայի առաջնությունից հետո կգա ու կանցնի ֆիզոթերապիայի կուրս. նա պետք է ամբողջությամբ վերականգնվի մինչև Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերից առաջ պետք է անպայման ուսումնամարզական հավաք անցկացնենք: Նա մեկ մրցման էլ պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությունից հետո՝ Տոկիոյի խաղերից մեկ ամիս առաջ, որպեսզի տեսնենք՝ իրավիճակը ինչպիսին է: Այս Եվրոպայի առաջնությունը շատ հարցերի պատասխաններ կտա: Մասնագիտորեն ասում եմ, որ Արթուրը պատրաստ է»:

Գլխավոր մարզիչը անդրադարձավ իր այն խոսքերին, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը հենացատկում հնարավոր է այնպիսի տարր կիրառի, որ աշխարհում լինի առաջինը ու կրի մեր ներկայացուցչի անունը:

«Երբ ասում էի այդ տարրի մասին, պատերազմը դեռ չէր սկսել, իսկ այդ ամիսներին մենք ընդհանրապես չէինք մարզվում: Գալիս էինք մարզումների, բայց չէինք պարապում: Դրա ժամանակը չէր:

Այդ ցատկը կատարելու գաղափարը ուժի մեջ է, բայց ոչ Օլիմպիական խաղերին: Վրաստանի հավաքին փորձարկեցինք, բայց դեռ «հում» է, պետք է շատ «եփենք»: Այն բացառիկ է լինելու նաև իր բարդությամբ:

gymnastics armenian championship40 960x632 - Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

Բայց մենք մի ուրիշ հնարք ենք ստեղծել նժույգթափերի վրա: Ես այդ տարրը նկարել եմ արդեն , ուղարկել եմ միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահին: Շատ հավանական է, որ դա կլինի իր անունով ու աշխարհում առաջինը: Արթուրը վաստակել է դա»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

5 հայ մարմնամարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի արտասահմանում

Հակոբ Սերոբյանն ու Արթուր Դավթյանն ամփոփել են մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Հայաստանի մարմնամարզության առաջնություն. ինչ արդյունքներ են գրանցվել

Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը. Դավթյանը՝ բազմամարտի չեմպիոն

Բոլոր առաջատարներով. մեկնարկում է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Մարզիկները պարգևներ ստացան նախարարությունում

«Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերում կարող է կատարել ամենաբարդ ցատկերից մեկը». Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար