fbpx

«Սերուցքայինի 50 երանգները». Զիդանի վերադարձի 3 գլխավոր կետ ու 3 գլխացավանք

«Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր», «Նույն գետը երկու անգամ չեն մտնի»… ինչ վերնագրեր ու խորագրեր ասես լույս չեն տեսնում/տեսել միջազգային մամուլում, սոցիալական ցանցերում, ինչեր ասես չեն խոսում խանութներում, բակի տաղավարներում ու անգամ ձեր կողքի հարևանի տանը։ «Ռեալը» նորից գլխավորեց Զիդանը: Բոլորը սպասում էին Ժոզե Մոուրինյոյին, բայց եկավ Զիզուն։ Այն Զիզուն, որին արդեն բոլորն ուղարկել էին Թուրին։ Այն նույն Զիզուն, որը 3 տարի անընդմեջ «Ռեալին» հասցրեց Չեմպիոնների լիգայի գավաթին։

«Սերուցքայինների» երկրպագուների ուրախությանը չափ ու սահման չկա։ Ֆրանսիացի մասնագետն այս պահին երևի թե լավագույն տարբերակն էր Ֆլորենտինո Պերեսի ու առհասարակ թիմի համար։ Նախորդ ամռանը Զիդանը գլխավերևում պահեց եվրոպական ֆուտբոլի գլխավոր գավաթն ու հեռացավ հաղթանակած։ Դրանից հետո իսպանական ակումբում բառի բուն, նեղ, լայն, փոխաբերական ու մնացած այլ իմաստներով իրավիճակ է փոխվել։ Փայլուն հաղթանակներ կերտած անպարտելի «Ռեալից» հեռացած ֆրանսիացին հիմա վերադառնում է դեպրեսիայից անդադար լացող, արդեն բոլոր մրցաշարերում պարտված ու Բենզեմայի հույսին մնացած ակումբ։

Ինչի՞ համար է եկել Զիդանը, ի՞նչ էր մոռացել Մադրիդում, ի՞նչ կտա ֆրանսիացին այս պահին թիմին։ Փորձենք հասկանալ ու կետ առ կետ ամեն ինչ դնել իր տեղը։

1․ Ինչպե՞ս Զիդանը վերադարձավ «Ռեալ»

«Ռեալի» ֆաները պետք է շնորհակալություն հայտնեն Ֆլորենտինո Պերեսին։ Արքայական թիմի նախագահն անցավ իր պատվի վրայով, ու «դու ճիշտ էիր, ես սխալվեցի» ասելով դիմեց Զիզուին։ Դեռևս Կիևյան (կամուրջի չէ) եզրափակիչից հետո Զիդանը ցանկանում էր փոփոխություններ կատարել թիմում, սակայն Պերեսը չցանկացավ բացել իր միլիոնների քսակը, ֆրանսիացին նեղացավ ու հեռացավ։ Հիմա հավանաբար, երբ թիմին քարը քարի վրա չեն թողնում «Բարսան» ու «Այաքսը», իսկ «Էյբարներն» ու «Ժիրոնաները» գլուխ են բարձրացրել, Պերեսը հասացավ, որ սխալ է թույլ տվել ժամանակին։

Պերեսը հասկացավ, որ Զիդանն այս պահին Եվրոպայում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետն է։ Նրան հրավիրելու ցանկություն չի ունեցել այս ընթացքում, երևի թե, միայն, Գյումրիի «Շիրակը»։ «Չելսին» ու Աբրամովիչը պատրաստ էին միլիոններ տալ, «Յուվեն» ու Զիդանն էլ ջերմ սեր են տածում միմյանց հանդեպ, դրա մասին բոլորը գիտեն։ Այնպես որ՝ Պերեսը պարտավոր էր գնալ այս քայլին ու ամեն, անգամ սեփական սխալն ընդունելու գնով հետ բերել Զիդանին։

2․ Ի՞նչ է անելու Զիդանը հիմա

Երբ Զիդանն առաջին անգամ գլխավորեց Մադրիդը, նրանից ակնկալիք, որպես այդպիսին չկար, սակայն ֆրանսիացին եկավ ու տիրեց «լոշտակին»։ Ու այդպես 3 տարի շարունակ։ Հիմա ամեն ինչ այլ է։ Մրցաշրջանն այլևս տապալված է։ Զիզուին մնում է մի լավ ուշքի բերել թիմը, սանձել չափերն անցած Ռամոսին, վստահություն վերադարձնել ֆուտբոլից հաճույք չստացող ու կորած Մարսելոյին։

Զիդանը նոր թիմ կառուցելու նպատակով կունենա շանս նաև փոխելու տակտիկան։ Ֆրանսիացի մասնագետը գուցե սկսի հանդես գալ 3 կենտրոնականով։ Դա էլ կարող է դառնալ, ի դեպ, նրա հաղթաթուղթը։ Մինչև մրցաշրջանի ավարտը Զիդանը կհասկանա՝ ով է պետք, ով պետք չէ։

3․ Ի՞նչ է անելու Զիդանն ամռանը

Առաջնահերթ, ֆրանսիացի մարզիչը տուն կուղարկի բազմաչարչար Գարեթ Բեյլին։ Դա՝ միանշանակ։ Եթե Սոլարիի օրոք Բեյլը դեռևս ինչ-որ կերպ դիտարկվում էր որպես թիմի հիմնական/կիսահիմնական կազմի ֆուտբոլիստ, Զիդանի ժամանակ Բեյլը գրեթե չէր խաղում։ Պարզ է՝ Մադրիդում իրեն երջանիկ չզգացող Բեյլը ևս մեկ առիթ կունենա «մառախլապատ ալբիոն» վերադառնալու համար։ Դեռևս նախորդ տարի Զիդանն ու Պերեսը քննարկել էին՝ վաճառել Բեյլին, թե պահել։ Ի վերջո, Զիդանը գնաց, Բեյլը մնաց։ Հիմա կլինի հակառակը։

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք գործի մեջ կտեսնենք նաև Զիդանի ունակությունները ֆուտբոլիստների հանրային տոնավաճառում: «Ռեալի» գլխավոր թիրախը եղել է, կա ու կլինի (երևի) Էդեն Ազարը։ Զիդանը բազմիցս գովել է բելգիացուն, իսկ «Չելսիում» ամեն ինչ ավելի քան մշուշոտ է։ Լոնդոնյան ակումբը լուրջ խնդիրներ ունի, Էդենին պահելը շատ բարդ կլինի։

Չենք մոռանում, որ Զիդանի հետ աշխատելու մեծ ցանկություն ունի նաև Նեյմարը։ Բրազիլացի ֆուտբոլի անունը քանիցս կապել են «Ռեալի» հետ։ Միանշանակ, Նեյմարը չի ցանկանա աշխատել Սոլարիի պես միջին մարզչի հետ։ Նրան հետաքրքիր է միայն թոփ մակարդակի մասնագետը։

Էլ չենք խոսում Մբապեի մասին։ Ֆրանսիայի հավաքականի այսօրվա առաջատարը մի առիթով ասել էր, թե որ տարբերակի դեպքում կտեղափոխվեր «Ռեալ», բայց այդ ժամանակ ակումբում չկար Զիզուն։ Հիմա նա կա, Մբապեի տրանսֆերն իրականացնել ահմամեմատ ավելի հեշտ կլինի։

ԲԱՅՑ…

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մանջուկիչի գոլն «Ատալանտային» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Զիդան․ «Սա առաջին վատ տարին չէ «Ռեալի» պատմության մեջ»

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

«Ռեալի» նախագահը «Բետիսի» հետ խաղի գլխավոր մրցավարին հուշանվեր է հանձնել

Բեյլը՝ թիմակիցներին․ «Ակումբն ինձ պետք է 51 մլն եվրո վճարի, այլապես կմնամ այստեղ»

Զիդան․ «Բեյլին խաղադաշտ դուրս չէի բերի նույնիսկ, եթե 4-րդ փոխարինման հնարավորություն ունենայի»

«Ռեալը» մրցաշրջանի վերջին խաղում վերջին 20 տարիների վատագույն ցուցանիշը գրանցեց

«Յուվենտուսը», «Տոտենհեմն» ու ՊՍԺ-ն կապ են հաստատել «Ռեալի» տրանսֆերային թիրախի հետ

«Ռեալը» պարտություն կրեց մրցաշրջանի վերջին խաղում (տեսանյութ)

Ռոնալդուն՝ Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

Զիդանը հայտնել է, թե որ դեպքում կլքի «Ռեալը»

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Կրիշտիանու Ռոնալդուի հրաժեշտի խոսքերը Ալեգրիին

Ալեգրի. «Յուվենտուսը» որոշեց, որ առանց ինձ ակումբի համար ավելի լավ կլինի»

Մարզչական «դոմինոն», որ կարող է Զիդանին «հեռացնել» «Ռեալից»