Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ Բենիկ Հովհաննիսյանը՝ Նոայի ռեկորդակիր. VBET ՀՊԼ ի 6 րդ տուրը՝ 10 փաստով - Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 6-րդ տուրը հաջող էր առաջատար եռյակում գտնվող թիմերի համար, որոնք հերթական հաղթանակները տոնելով, ավելի մեծացրին միավորների տարբերությունն իրենց հետապնդողներից: Իսկ ահա գործող չեմպիոն «Ալաշկերտը» թեև վերջապես բացեց գոլերի հաշիվը, սակայն կրկին խաղադաշտից պարտված հեռացավ:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1.Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 28 հանդիպումներից 14-ում հաղթել են դաշտի տերերը, 11-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 3-ում գրանցվել է ոչ-ոքի:

6-րդ տուրում էլ ֆուտբոլիստներն աչքի ընկան արդյունավետությամբ՝ 5 հանդիպումներում խփելով 14 գոլ (միջինը՝ 2,8 գոլ մեկ խաղում): Անցկացված 28 հանդիպումներում արդեն գրանցվել է 89 գոլ (միջինը՝ 3,1 գոլ մեկ խաղում):

2.«Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ մեկնարկից տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը: Այս ցուցանիշը ոչ միայն ռեկորդային է թիմի պատմության մեջ, այլև լավագույնն է վերջին 12 առաջնություններում: Մինչ այդ, 2009թ. «Փյունիկն» էր մեկնարկային 6 հանդիպումներում էլ հաղթել:

1 6 960x640 - Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

Ի դեպ, հենց «Փյունիկին» է պատկանում առաջնության մեկնարկից տոնած անընդմեջ հաղթանակների քանակով բացարձակ ռեկորդը: 2002թ. փյունիկցիներն արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ առաջնությունում մեկնարկել էին 14 անընդմեջ հաղթանակով: Ճիշտ է, այդ հաղթանակներից մեկը տեխնիկական էր: 5-րդ տուրում «Արարատը» խաղասկզբում լքել էր խաղադաշտը և «Փյունիկին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր գրանցվել:

3.«Ալաշկերտից» 298 րոպե պահանջվեց ընթացիկ առաջնությունում վերջապես գոլերի հաշիվը բացելու համար: Անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը: Չեմպիոնը մեկնարկային 4 հանդիպումներում իր օգտին ընդամենը մեկ միավոր է գրանցել, ինչը վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ:

4.Սերժ Դեբլեն առաջնության երկրորդ անընդմեջ խաղում դուբլի հեղինակ դարձավ: Ընթացիկ առաջնությունում նա արդեն 3-րդ դուբլը ձևակերպեց և 7 գնդակով միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: 32-ամյա Դեբլեի ցուցանիշն «Արարատում» տարիքային նոր ռեկորդ է: Մինչ այդ 32 տարեկանում «Արարատի» կազմում առավել արդյունավետ էին գործել Արա Նիգոյանն (2000թ.) ու Դենիս Դեդեչկոն (2019թ.), որոնք 4-ական գոլի հեղինակ էին դարձել: Իվուարցի հարձակվողը ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ 22 գոլ է խփել:

Screenshot 1 42 - Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

5.Իսկ ահա 19-ամյա Դոնիմանի Յակուբա Սիլուեն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների մեջ: 2021թ. օրացուցային տարում Սիլուեն ՀՀ առաջնություններում իր 6–րդ գոլը խփեց (մեկը՝ «Շիրակում» նախորդ առաջնության գարնանային հատվածում, 5-ն՝ «Արարատում» ընթացիկ առաջնությունում) և գերազանցեց նախկին փյունիկցի Մամադու Դիավարայի ռեկորդային ցուցանիշը, որն այդ տարիքում 2001թ. 5 գոլի հեղինակ էր դարձել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

«Վանը» 2 նորեկ ունի

«Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի

VBET ՀՊԼ. «Ուրարտու» 0-2 «Փյունիկ». VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)