Սետյեն. «Երեկ զբոսնում էի կովերի հետ մեր գյուղում, այսօր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն եմ» - VNews
Բաժիններ

Սետյեն. «Երեկ զբոսնում էի կովերի հետ մեր գյուղում, այսօր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն եմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը այսօր առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի ղեկին, ստորագրել պայմանագիրը ու պատասխանել լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք 61-ամյա մասնագետի ամենավառ մտքերից մի քանիսը:

«Կարծում եմ, որ հաղթանակի լավագույն միջոցը լավ ֆուտբոլ խաղալն է: Դա միշտ չէ, որ ստացվում է, բայց այս ամենը մեկ օրվա մասին չէ, կարևոր է տեմպը պահելը:

Ես շատ պարզ եմ որոշ հարցերի վերաբերյալ: Լսում եմ բոլորին, բայց դժվար է ինձանից խլել այն բաները, որոնց հավատում եմ: Ես առաջինն եմ, ով պաշտպանում է այն, ինչ անում է: Այս հարցով հստակ եմ:

Լա Մասիայից եկող տաղանդներին հնարավորություն կտրվի, եթե նրանք դրան արժանի լինեն, նույնիսկ եթե խոսքը գնա հիմնական կազմի խաղացողներին փոխարինելու մասին: Ես հատուկ ջանքեր կգործադրեմ նրանց շանս տալու համար:

Երեկ զբոսնում էի կովերի հետ մեր գյուղում, իսկ այսօր այստեղ եմ «Բարսելոնայում» և մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էռնեստո Վալվերդեին, որ թողել է թիմ, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իմ նպատակն է հաղթել ամեն ինչ: Հաղթել ամեն հնարավոր մրցաշարում: Այս ակումբը այլ ճանապարհ չունի: Տարեցտարի, պետք է հաղթել բոլոր հնարավոր գավաթները: Շնորհակալ եմ ղեկավարությանը տրված հնարավորության համար:

Ամենաքաղցր երազներումս նույնիսկ նման բան չէի կարող պատկերացնել: Ինձ ոգևորում է այս մարտահրավերը ու այս նախագիծը: Ես եկել եմ մեծ էներգիայով, ես լիովին հասկանում եմ, թե ինչ է «Բարսելոնան»: Համոզված եմ, որ կարող եմ հասցնել իմ խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին»,-ասել է մարզիչը:

Ո՞վ է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը. 10 փաստ նրա մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

Լոտար Մատեուս․ «Այս «Բարսելոնային» պարտվելու համար «Բավարիան» պետք է շատ սխալվի»

«Բարսելոնան» հուսով է՝ Մեսին պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը