-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը մրցաշրջանի ավարտից հետո միանալու է Թուրինի «Յուվենտուսին», իսկ Միրալեմ Պյանիչը՝ «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն անդրադարձել է բրազիլացու տրանսֆերին։
«Ես կասկած չունեմ, որ նա ամեն ինչ կանի թիմի համար։ Նա մեզանից մեկն է ու ամբողջությամբ միտված կլինի մեր նպատակների իրագործմանը։
Ես կասկած չունեմ այս հարցում։ Հուսով ենք՝ նա պատվով կպաշտպանի թիմի գույները մինչև վերջին օրը։ Նա ինձ ասել է, որ հիմա ավելի լավ մարզավիճակում է, ու ես կորոշեմ՝ նա ավելի շատ կխաղա, թե ոչ»,- Marca-ն փոխանցում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո