-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը ցանկանում է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսին իր լավագույն խաղը ցուցադրի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որը վերսկսելու է օգոստոսի 7-ից:
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Սետյենը մտադիր է արգենտինացուն օգտագործել հարձակման գծի առջևում. իսպանացի մասնագետը ցանկանում է, որ Մեսին խաղա տուգանային հրապարակի մատույցներում, ոչ թե նահանջի խաղադաշտի կենտրոն: Սետյենի կարծիքով՝ այդպես Մեսին ավելի քիչ էներգիա կծախսի, ու ավելի մոտ կլինի դարպասին և նրա արդյունավետ գործողությունները կավելանան: Սետյենը հրահանգել է թիմի կիսապաշտպաններին օգնել Մեսիին այդ հարցում ու թույլ չտալ նրան նահանջել՝ թիմի գրոհները սկսելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո