«Սևան» - «Շիրակ» խաղից հետո մրցավարը հարվածել է ֆուտբոլիստներից մեկի դեմքին - VNews
Բաժիններ

«Սևան» – «Շիրակ» խաղից հետո մրցավարը հարվածել է ֆուտբոլիստներից մեկի դեմքին

sevan - «Սևան» - «Շիրակ» խաղից հետո մրցավարը հարվածել է ֆուտբոլիստներից մեկի դեմքին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:02

-

-

«Սևանի» և «Շիրակի» միջև այսօր տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որն ավարտվել է Գյումրիի թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Հաղթական գնդակը «Շիրակը» խփել է 11-մետրանոցից խաղավերջում:

«Սևանի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի մասին:

Հաղորդման համաձայն՝ այն ժամանակ, երբ թիմերը պատրաստվում էին դուրս գալ խաղադաշտից, տեղի են տվել հանդիպումն սպասարկող մրցավար Սամվել Հովսեփյանի նյարդերը: Հովսեփյանը հարվածել է «Սևանի» ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանի դեմքին:

Հատկանշական է, որ խաղավերջում՝ «Սևանի» դարպասին 11-մետրանոց նշանակվելիս, ֆուտբոլիստը դժգոհել է մրցավարի կայացրած որոշումից, որի համար, սակայն, մրցավարը որոշել է չպատժել նրան ոչ դեղին, ոչ էլ կարմիր քարտով:

«Ազդարարելով խաղի ավարտը՝ մրցավարը դիմեց «կտրուկ» գործողությունների։ Մոտենալով Համբարձումյանին՝ բռնցքամարտին բնորոշ աջ հուկով փորձեց նոկդաունի ենթարկել ֆուտբոլիստին։ Ու միայն երկու թիմերի ֆուտբոլիստների ու մարզչական կազմի միջամտության շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել մթնոլորտը։ Թե ինչով էր մտածում մրցավարը ֆուտբոլիստին հարվածելիս, դժվար է ասել, բայց հաստատ գլխով չէր մտածում»,- մասնավորապես նշում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բարեբախտաբար, միջադեպից հետո թիմերը շնորհակալություն են հայտնել միմյանց անցկացրած ընկերական խաղի համար ու բարեկամաբար բաժանվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Հավերժական» մրցակիցները 28 օրում կառերեսվեն 4-րդ անգամ․ Ամենակարևորը՝ VBET ՀՊԼ 19-րդ տուրին ընդառաջ

Միաձայն որոշում. 11 ակումբ հնարավորություն ստացավ մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգային

Մարզային ակումբը VBET Պրեմյեր լիգային մասնակցելու արտոնագիր ստացավ

Հայկական թիմերն ընկերական խաղ են անցկացնելու

6 թիմերից 4-ն այդ քայլին գնացին, ստանդարտների վարպետ թիմը․ Ինչով առանձնացավ VBET ՀՊԼ 18-րդ տուրը

Առաջնության 6-րդ ինքնագոլը․ Ովքեր են այդ ցուցանիշով պատմության 3 ռեկորդակիրները

Վարդան Արզոյան․ «Արդեն սովորել ենք 10 հոգով պաշտպանվելուն» (տեսանյութ)

Դիդիե Բորիս Կադիո․ «Առաջնությունն առաջադիմել է․ հիմա հասկանում եմ՝ ինչու ուժեղ ազգային հավաքական ունեք» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Կարող էինք նաև պարտվել» (տեսանյութ)

Կրկին 10 հոգով, կրկին՝ անպարտելի․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումից

Տիգրան Դավթյան. «Կարողացանք հակառակորդին տարածությունից զրկել, ժամանակ չտալ, որ արագ մտածեն» (տեսանյութ)

«Շիրակը» նորից մնաց 10 ֆուտբոլիստով և կրկին չպարտվեց

Երևանյան 4 խաղ՝ նախքան միջազգային դադարը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 18-րդ տուրից առաջ