«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից - VNews
Բաժիններ

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ՝ հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՖՖ ՄԿԱ բաժնի պետ Խ․ Զարգարյանի 26/06/2020թ․ ծառայողական գրությունը, ըստ որի՝ 2019-2020 մրցաշրջանում «Սևան» թիմը ստացել է երեք տեխնիկական պարտություն։

Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել «Սևանին» հեռացնել Առաջին խմբի առաջնությունից։

«ՀՖՖ ՄԿԱ բաժնի պետ Խ․ Զարգարյանի 26/06/2020թ․ ծառայողական գրության քննարկման մասին (2019-2020 մրցաշրջանում «Սևան» թիմին երեք տեխնիկական պարտություն գրանցելու համար)․ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Սևան» թիմին հանել ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, «Սևան» ՖԱ-ին տուգանել 200000 ՀՀ դրամ»,- նշված է որոշման մեջ։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի մյուս որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հավելենք, որ որոշումները կարող են բողոքարկվել պաշտոնական հրապարակման պահից հետո 7 օրվա ընթացքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նորավանքի» ֆուտբոլիստները հանդիպել են արցախցի երեխաների հետ

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվում է

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «Անդրանիկ» մարզադպրոցի 26-ամյա ֆուտբոլիստ է զոհվել

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան օգտագործում է ֆուտբոլային հարթակը փաստերը մանիպուլացնելու համար. ՀՖՖ

«Սևանի» հարձակվող Մհեր Սահակյանը մեկնել է առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են

VBET Հայաստանի գավաթ. «Արարատը» հաղթեց «Սևանին» (տեսանյութ)

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Պաշտոնական․ «Սևանի» գլխավոր մարզիչն ու նրա օգնականը լքել են պաշտոնը

ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Պաշտոնական․ «Սևանը» 2 համալրում ունի

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով