«Սևանը» պաշտոնական պարզաբանում է ներկայացրել թիմի՝ Առաջին խմբից հանվելու կապակցությամբ - VNews
Բաժիններ

«Սևանը» պաշտոնական պարզաբանում է ներկայացրել թիմի՝ Առաջին խմբից հանվելու կապակցությամբ

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում էր կայացրել «Սևան» ակումբին Առաջին խմբի առաջնությունից հանելու համար: Պատճառը 3 տեխնիկական պարտություններն էին: Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով իրավիճակը և հայտնելով ակումբում առկա խնդիրների մասին:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ինչպես գիտեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի 01.07.2020թ.-ի նիստում կայացրած որոշումով 2019-2020 մրցաշրջանում «Սևան» թիմին երեք տեխնիկական պարտություն գրանցելու համար ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Սևան» թիմը հանվել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, ինչպես նաև տուգանվել 200000 ՀՀ դրամ:

Ակումբը, ընդունելով նաև սևփական մեղքը, հարկ է համարում մի քանի պարզաբանւմ մտցնել այս իրավիճակի հետ կապված: Սույն որոշումանը նախորդել է հետևյալ իրադարձությունները.

20.06.2020թ.-ին կայացած ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնություն 27-րդ տուրի «Լոկոմոտիվ»-«Սևան» խաղից հետո, հանդերձարան տանող ճանապարհին մեր թիմի ֆուտբոլիստ Արեգ Ազատյանը իր դժգոհությունն է հայտնել խաղի գլխավոր մրցավարին՝ վերջինիս խաղի 87-րդ րոպեին կայացրած որոշման վերաբերյալ ինչի համար ստացել է դեղին քարտ, որը 5-րդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում նրա համար: Ըստ կանոնակարգի ֆուտբոլիստը պետք է բաց թողներ հաջորդ տուրում կայացած «Սևան»-«Արարատ-2» հանդիպումը: Սակայն տվյալ դեղին քարտը չի ֆիքսվել ակումբի համապատասխան աշխատակցի կողմից և հետևաբար նաև չի ներառվել դեղին քարտերի ընդհանուր հաշվարկում, ինչի հետևանքը եղավ այս իրավիճակը:

Նշենք, որ խաղի վերոնշյալ 87-րդ րոպեին տեղի է ունեցել խիստ կասկածելի դրվագ: «Լոկոմոտիվ» թիմի ֆուտբոլիստը, մեր թիմի տուգանային հրապարակում՝ գտնվելով ակնհայտ խաղից դուրս վիճակում, մեր թիմի պաշտպան Արմեն Դուրունցի հետ գնդակի համար պայքարում ընկավ: Խաղի գլխավոր մրցավար Արման Ալաբերքյանը նշանակեց 11 մետրանոց հարված, ինչպես նաև Արմեն Դուրունցին ցույց տվեց ուղիղ կարմիր քարտ:

Մրցավարի գործողությունների իրավաչափությունը թողնում ենք մասնագետների և ՀՖՖ համապատասխան բաժնի աշխատակիցների եզրակացությանը:

Հարգելի ֆուտբոլասերներ,
2 տարի առաջ հիմնադրելով մեր ակումբը՝ թիմի ղեկավարությունը ուներ հստակ տեսլական և նպատակներ: Այդ նպատակներից հիմնականը կայանում էր նրանում, որ մեր թիմը պայմանավորվածության համաձայն պետք է հանգրվաներ Սևան քաղաքում կառուցվող մարզադաշտում, ներկայացներ Սևան քաղաքը, տեղում ստեղծեր մանկապատանեկան դպրոց՝ Սևան քաղաքի, ինպես նաև հարակից համայնքի երեխաների համար ապահովելով բարձրակարգ մարզումային պայմաններ:
Սակայն մինչ օրս այդ հարցը լուծում չի ստացել ոչ Սևան համայնքի ղեկավարության, ոչ ՀՖՖ նախորդ և ոչ էլ ներկայիս ղեկավարության կողմից:

«Սևան» ֆուտբոլային ակումբը վերջին 1,5 տարում ֆինանսավորվում էր ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի կողմից՝ տուրիզմի ոլորտում իրականացրած գործունեության շնորհիվ:
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով կրած հսկայական վնասների հետևանքով վերջին ամիսներին տուրզիմի ոլորտը կանգնած է և այդ պատճառով ակումբը հայտվել է ֆինանսական ծանր վիճակում: Այդ վիճակում թիմը շարունակեց իր գործունեությունը և հանուն ֆուտբոլի շարունակեց մասնակցությունը ընթացիկ առաջնությանը՝ վերսկսումից հետո:

Սակայն ՀՖՖ-ի կողմից կայացվեծ վերոնշյալ որոշումը, ինչի հետևանքով մեր թիմը հանվեց առաջնությունից և չի մասնակցի առաջնության մնացած 4 տուրերին:
Առաջիկայում կտեղեկացնենք ակումբի հետագա պլանների մասին:

Հարգանքներով՝ «ՍԵՎԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

«Արագածը» պնդում է, որ ՀՖՖ-ից չի ստացել 100%-անոց փաստեր

«Լոկոմոտիվը», «Վանը» և «Արագածն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

Վահե Գևորգյանը՝ «Նորավանքի» գլխավոր մարզիչ

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

Փայլուն դիրքային գրոհ և գոլ «Ուրարտու-2»-ի կատարմամբ (տեսանյութ)

«Արագածը» խաղադաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով, կիսապաշտպանն էլ կատարում է դարպասապահի պարտականությունները

Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց