«Սևիլիա» - «Բարսելոնա» խաղը հետաձգվել է - VNews
Բաժիններ

«Սևիլիա» – «Բարսելոնա» խաղը հետաձգվել է

Սևիլիա Բարսելոնա խաղը հետաձգվել է - «Սևիլիա» - «Բարսելոնա» խաղը հետաձգվել է

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Սևիլիայի» ու «Բարսելոնայի» միջև սեպտեմբերի 11-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է՝ հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն երկարաձգել է Հարավային Ամերիկայում հավաքականների խաղերով պայմանավորված դադարը:

Լա լիգան ավելի վաղ դիմել էր Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային՝ խաղը հետաձգելու համար, սակայն մերժում էր ստացել: Այժմ որոշումը կայացրել է Իսպանիայի սպորտի գերագույն խորհուրդը(CSD):

Խաղի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա:

Madridista Magazine-ը գրում է, որ չնայած «Սևիլիա» – «Բարսելոնա» խաղի հետաձգմանը՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» խաղերը չեն հետաձգվել: Այս թիմերը նույնպես ֆուտբոլիստներ ունեն, որոնք այժմ ԿՈՆՄԵԲՈԼ-ի տրամադրության տակ են: «Արքայական ակումբը» զարմացած է, քանի որ ակնկալում էր, որ նման որոշումը կվերաբերի մրցաշարին մասնակից բոլոր թիմերին, ոչ թե որոշում կկայացվի՝ «ի շահ որոշ ակումբների»:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անչելոտին հերքել է, որ Ազարը մկանային վնասվածք ունի

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

Goal. Ազարը կրկին վնասվածք է ստացել

«Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

«Բարսելոնան» մեկ բառով է արձագանքել Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակին» (տեսանյութ)

«Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային

Մեսին շնորհավորել է «Բարսելոնայի» 122-րդ ամյակը

Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում