Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել - VNews
Բաժիններ

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հոկտեմբերի 26 -30-ը Tornelo.com հարթակում անցկացվում էր համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) առցանց շախմատի 2020թ. աշխարհի համալսարանական առաջնությունը` 2020 FISU World University Championship Mind Sports Online-ը: Ստուգատեսը կրում էր նաև ուսանողական համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով առցանց արագ շախմատի մրցաշար անվանումը:
Մրցաշարում խաղացվում էին 15 րոպե ամեն քայլից հետո 10 վրկ ավելացումով ժամանակակարգով պարտիաներ:
Ինչպես հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ՝ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՀ շախմատի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում ստուգատեսին ներկայացվել էր Հայաստանի համալսարական միացյալ ընտրանի:
Նրանում ընդգրկված էին ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ: Հայաստանի համալսարանկան հավաքականի կազմը ընդգրկված էին գրոսմայստերներ` ՀՀ ազգային հավաքականի անդամ` Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Աննա Սարգսյանն ու միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: ՀՀ ընտրանու ավագն էր Մանուել Պետրոսյանը:
ՀՀ ընտրանին ստուգատեսում ելույթ ե ունեցան կանանց ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, տղամարդկանց 2016թ ՀՀ չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի ղեկավարությամբ:
Աննան, Շանթը, Մանուելը և Հայկը` ՀՖԿՍՊԻ-ից են, Տիգրանը՝ ՀՊՏՀ-ից, Սիրանուշը` ՃՇՀԱՀ-ից: Առաջնության մասնակցում են 32 երկրի 78 թիմերի 400 շախմատիստներ, այդ թվում 14 գրոսմայստեր, միջազգային` 51, ՖԻԴԵ-ի` 60 վարպետ:
Նախնական փուլում եռօրյա հետաքրքրաշարժ և գրավիչ մրցմարտերի հետո թիմային պայքարում 1-16-րդ տեղերը գրաված ընտրաները իրավունք ստացան փլեյ–օֆֆում շարունակել պայքարը ստուգատեսի պարգևների համար: Նրանց թվում է Չինաստանի -1-ին, Սերբիայի և Մոնղոլիայի ընտրանիներից հետո թիմային 4-րդ հորիզոնական զբաղեցրած Հայաստանի հավաքականը:
«Նոկաուտ» համակարգով ընթացող այս փուլում հոկտեմբերի 29-ին` մրցումային 4-րդ օրը տեղի ունեցան 1/8-րդ և ¼ -ի հանդիպումներն, որոնցում գրանցվել են այսպիսի արդյունքներ`
1/8-րդ փուլ`
Չինաստան-1- Կոլումբիա-1`4:0,
Չինաստան-4 – Խորվաթիա`2,5:1,5,
Հնդկաստան- Կուբա-1`2,5:1,5,
Հայաստան-Լեհաստան-4`4:0
ՀՀ ընտրանու հաղթանակն այդ մրցամարտում ապահովեցին` Հայկ Մ.Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանն ու Աննա Սարգսյանը:
¼-րդ փուլում անձանագրվել են`
Չինասատան-1- Չինաստան-4`2,5:1,5,
ՀԱՅԱՍՏԱՆ – ՀՆԴԿԱՍՏԱն`3:1,
ՀՀ ընտրանուն այս մրցամարտում հաղթանակներ տարան Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքիների խաղացին իրենց մրցակիցների հետ:
Բելառուս – Ղազախստան -1`2,5:1,5,
Ուկրինա-1 – Սերբիա՝ 2,5:1,5:
Հոկտեմբերի 30-ին `մրցումային 5-րդ օրը տեղի ունեցան փլեյ–օֆֆի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները, որոնցում արձանգրվեցին այսպիսի արդյունքներ`
Հայաստան – Չինաստան-1`0,5:3,5,
Սա առաջնությունում այս թիմերի արդեն արդեն 2-րդ հանդիպումն էր: Ու ՀՀ ընտրանին երկու դեպքում էլ պարտվեց չինացիներին: Այս մրցամարտում միակ ոչ-ոքին 3-րդ խաղատախտակի վրա խաղաց Շանթ Սրգսյանն, իսկ մեր մյուս 3 շախմատիստները զիջեցին իրեն մրցակիցներին:
Ուկրաինա-1 – Բելառուս`3:1:
Ապա այս զույգերի հաղթողները եզրափակչում վիճարկեցին 1-2-րդ տեղերը՝
Չինաստան-1 – Ուկրաինա-1`2,5:1,5:
Կիսաեզրափակչում պարտվող թիմները խաղարկեցին 3-4 –րդ տեղերը՝
Հայաստան – Բելառուս` 2,5 :1,5:
Հայաստանի հավաքականի կազմում Հայկ Մարտիրոսյաննը, Տիգրան Հարությունյանն ու Աննա Սարգսյանը միավորը կիսեցին իրեն մրցակիցների հետ, իսկ թիմային կարևոր հաղթանակը ապահովեց Մ16 2018թ աշխարհի չեմպիոն, Մ20 և Մ18 2019թ աշխարհի փոխչեմպիոն 18–ամյա գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Բելառուսի ընտրանու նկատմամբ տոնած վճռորոշ այս հաղթանակը գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի ղեկավարությամբ հանդես եկած առաջնությունում թիմային միջին 1-ին վարկանիշն (2599) ունեցող ՀՀ ուսանողական հավաքականին ստուգատեսի բրոնզե պարգևը բերեց: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց 78 թիմերի շարքում թիմային միջին 2-րդ վարկանիշն (2534) ունեցած Չինաստանի 1-ին ընտրանին, իսկ փոխչեմպիոն դարձավ Ուկրաինա-1 ընտրանին, որը թիմային միջին վարկանիշով (2446) 4 –րդն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Կարեն Գրիգորյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է