fbpx
Բաժիններ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Թուրքիայի Կոնյա քաղաքում վերջնագիծը հատեց մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Ավարտական՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի հավաքականին:

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Վոլոդար Մուրզինին և Կամալիա Բուլատովային: Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Անդրեյ Եսիպենկոյի հետ, իսկ Արմեն Բարսեղյանը միավորը բաժանեց Ստեփան Պողոսյանի հետ պարտիայում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 9 մրցախաղերում վաստակած 12 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին տոնեց 6 հաղթանակ, կրեց 3 պարտություն:

Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մամիկոնը տարավ 7 հաղթանակ, կրեց մեկ պարտություն: Հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը 9 հանդիպումներում մեր թիմին 5,5-ական միավոր են պարգևել: Ընդ որում Շանթը պարտություն չկրեց: Արմեն Բարսեղյանը 7 պարտիաներում 3,5 միավոր վաստակեց, իսկ Աննա Խաչատրյանը 3 հանդիպումներում իր թիմին 2 միավոր պարգևեց:

Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Չինաստանի ընտրանուն, վաստակեց 16 միավոր: 14 միավորով արծաթե մեդալակիր դարձավ Հնդկաստանի հավաքականը, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան 13 միավոր վաստակած չինացի շախմատիստներին, որոնք լրացուցիչ գործակիցներով գերազանցեցին Բելառուսի ընտրանուն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Մարիամ Ավետիսյանն առաջատարների թվում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել

Արթուր Թովմասյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Սարգսյանը, Դավթյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն առաջատարներին հետապնդողների շարքում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի դիրքերը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 4-ն առաջատարների խմբում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 6-ը հաղթանակով մեկնարկեց

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Իսրայելի բաց առաջնության հաղթող

Եվրոպայի առաջնություն. Արմեն Բարսեղյանը՝ մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի չեմպիոն