Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց - VNews
Բաժիններ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

Թուրքիայի Կոնյա քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականի համար, որը 3 անընդմեջ հաղթանակներից հետո 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստանի ընտրանուն:

Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Արմեն Բարսեղյանը, իսկ առաջին խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ: Ցավոք, Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը զիջեցին մրցակիցներին: Մամիկոնն օլիմպիադայում տարած 3 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց:

Այս անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն վատթարացրեց մրցաշարային վիճակը: 5 տուրից հետո վաստակած 6 միավորով մեր ընտրանին նահանջեց 11-րդ հորիզոնական:

9-ական միավորով առաջատարներն են Բելառուսի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնց մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 8-ական միավորով առաջատարներին հետապնդում են Հնդկաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են