«Շալկեի» անեծքը - VNews
Բաժիններ

«Շալկեի» անեծքը

«Շալկեի» անեծքը - «Շալկեի» անեծքը
Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 2 տուր

26 Սեպտեմբեր 2020 - 20:30

1

Շալկե 04

3

Վերդեր Բրեմեն

0 - 1 Նիքլաս Ֆուլքրուգ - 22`

0 - 2 Նիքլաս Ֆուլքրուգ - 37`

0 - 3 Նիքլաս Ֆուլքրուգ - 59`

1 - 3 Մարկ Ուտ - 93`

Կարմիր Քարտ Օզան Կաբակ - 84`

Բունդեսլիգայի 2-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեն» զիջեց Բրեմենի «Վերդերին» ու մրցաշարում իր՝ առանց հաղթանակի շարքը հասցրեց 18 խաղի՝ ներառյալ նախորդ մրցաշրջանը:

«Շալկեն» վերջին անգամ Բունդեսլիգայում հաղթանակ է տոնել 2020 թվականի հունվարի 19-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում(2:0): Դրանից հետո Գելզենկիրխենի թիմը 6 ոչ-ոքի է խաղացել ու կրել 12 պարտություն:

Բունդեսլիգայի 2020-21 մրցաշրջանը «Շալկեն» մեկնարկել է 2 պարտությամբ և միավոր չունի իր ակտիվում: Նախորդ մրցաշրջանում «Շալկեն» 39 միավորով զբաղեցրել է Բունդեսլիգայի 12-րդ հորիզոնականը:

Թիմը քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Դեյվիդ Վագներն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա օգնականները՝ նույնպես:

«Բոլորս հույս ունեինք, որ Դեյվիդ Վագների հետ կարող ենք վերականգնել թիմի լավ խաղը: Ցավոք, մրցաշրջանի մեկնարկային 2 խաղերից պարզ դարձավ, որ դա համատեղ հնարավոր չէ անել: Անկախ ամեն ինչից, մենք շնորհակալություն ենք հայտնում Դեյվիդ Վագներին ու նրա օգնականներին՝ «Շալկեին» իր հունի վրա վերադարձնելու ջանքերի համար»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Յոխեն Շնայդերը:

Միաժամանակ նշվում է, որ հաջորդ գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Հաջորդ տուրում «Շալկեն» արտագնա հանդիպում կանցկացնի «Լայպցիգի» հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին:

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» հաղթեց «Հոֆենհայմին», «Բորուսիան»՝ «Արմինիային» (տեսանյութ)

Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ակնկալում ստանալ Հալանդը նոր ակումբում

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Հայտնի է՝ ում թիմ կհրավիրի «Բարսելոնան», եթե Հալանդի տրանսֆերը ձախողվի

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բորուսիան» հաղթեց «Մայնցին», «Ֆրայբուրգ» – «Լայպցիգ» խաղում արձանագրվեց ոչ-ոքի, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Նոյերը որոշել է՝ որտեղ է ավարտելու իր մարզական կարիերան

Bild. Լևանդովսկին դժգոհ է ու կարող է հեռանալ «Բավարիայից»

«Բավարիան» կփորձի օգտվել «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից

Լամ. «Նա, հավանաբար, պատմության լավագույն դարպասապահն է»

«Բարսելոնան» հետաքրքրված է Մ. «Բորուսիայի» ֆուտբոլիստով

ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցություններ վարել Հալանդի գործակալի հետ

«Այնտրախտի» գլխավոր մարզիչն ասել է՝ որն էր «Բավարիային» հաղթելու գաղտնիքը