Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին - VNews
Բաժիններ

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Screenshot 1 5 - Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Սոչիում ընթացող  շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան նախնական փուլի երկրորդ մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում նախնական փուլին մասնակցող մեր 3 շախմատիստներից առայժմ միայն Շանթ Սարգսյանն է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Նա երկրորդ պարտիայում էլ պարտության մատնեց Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Մարտինեսին: Հաջորդ փուլում Շանթը մրցելու է ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ, որը նախնական փուլում ազատ էր:

Իսկ ահա Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաջորդ փուլի ուղեգրի համար պետք է վաղը լրացուցիչ մրցախաղ անցկացնեն մրցակիցների հետ: Առաջին պարտիայում մեր շախմատիստները հաղթել էին, իսկ ահա երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը պարտվեց զամբիացի Չիտումբո Մվալիին, իսկ Գաբուզյանը զիջեց ալժիրցի Բիլել Բելաչենեին:

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն էլ հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլի արգելքը: Նա երկրորդ պարտիայում էլ հաղթեց Գաբրիելա Վարգասին: 1/64 եզրափակչում Դանիելյանի մրցակցուհին կլինի Իրինա Բուլմագան, որը պայքարը սկսում է 2-րդ փուլից:

2-րդ փուլից պայքարը սկսող Լևոն Արոնյանը կմրցի Վահապ Սանալ-Բոբի Չենգ զույգի հաղթողի հետ: Նրանց մրցավեճում երկու ոչ-ոքիներ են գրանցվել, ուստի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք լրացուցիչ մրցախաղում:

Իսկ ահա Գաբրիել Սարգսյանի մրցակիցն արդեն հայտնի է: Գաբրիելը կմրցի հնդիկ Պրագնանանդհայի հետ, որը 1,5-0,5 հաշվով հաղթել է Պաոլո Բերսամինային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Շանթ Սարգսյանը՝ Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը կես միավոր են զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանը չորս առաջատարներից մեկն է

Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին