Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն - VNews
Բաժիններ

Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Վերջնագիծը հատեց արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնությունը: Ցավոք, Շանթ Սարգսյանին չհաջողվեց նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Եզրափակչում նրա մրցակիցը հնդիկ շախմատիստ Սարին Նիհալն էր, որը կիսաեզրափակչում 1,5-0,5 հաշվով հաղթել էր Ֆրանչեսկո Սոնիսին: Առաջին պարտիայում 46-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին:

Ամեն ինչ վճռվեց 2-րդ պարտիայում: Սևերով խաղացող Սարգսյանը 58-րդ քայլին պարտություն կրեց՝ ոսկե մեդալը զիջելով մրցակցին:

Այսպիսով, Շանթ Սարգսյանը պատանեկան ամենաբարձր կարգի մրցաշարերում իր հերթական տիտղոսը նվաճեց, որի առթիվ շնորհավորում ենք տաղանդաշատ պատանի հայ շախմատիստին: Հիշեցնենք, որ Շանթ Սարգսյանը երկու տարի առաջ նվաճել էր մինչև 16 տարեկանների դասական շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրը՝ լուսանկարներով

Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները

Շանթ Սարգսյանը՝ շախմատի ակադեմիայի գավաթակիր

Շանթ Սարգսյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շանթ Սարգսյանը շարունակեց հաղթարշավը

Շանթ Սարգսյանը կշարունակի պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճեց

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը