-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի շախմատի ակադեմիայի գավաթի խաղարկությունում իրեն հիանալի դրսևորեց Շանթ Սարգսյանը՝ արժանանալով պատվավոր մրցանակին: Մինչև 18 տարեկանների արագ շախմատի աշխարհի փոխչեմպիոնը նույն մրցաձևում 100 տոկոսանոց արդյունք գրանցեց՝ հաղթելով բոլոր 8 պարտիաներում էլ:
Շանթը պարտության մատնեց նաև 7 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին և 6,5 միավորով 3-րդ տեղը գրաված ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանին:
Ընդհանուր առմամբ ակադեմիայի արագ շախմատի գավաթի խաղարկությունում հանդես եկան 126 շախմատիստներ, որոնց թվում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Աննա Սարգսյանը և Տիգրան Հարությունյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո