Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից - VNews
Բաժիններ

Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

shant 2 - Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Շանթ Սարգսյանին չհաջողվեց 1/32 եզրափակչի ուղեգիր նվաճել: Ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ այսօր անցկացրած արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում հայ շախմատիստը պարտվեց 0,5-1,5 հաշվով:

Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում Շանթը սևերով 36-րդ քայլին պարտվեց: Այսպիսով, շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից պայքարը շարունակում են միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը:

1/32 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, որը լրացուցիչ մրցախաղում 2-0 հաշվով հաղթեց բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանին: Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի ղազախստանցի Դինարա Սադվակասովան, որը դասական շախմատի երկու պարտիաներում էլ պարտության էր մատնել ամերիկուհի Ջենիֆեր Յուին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շանթ Սարգսյանը՝ Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը

3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային փառատոնի հաղթող

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրը՝ լուսանկարներով

Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները