Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին - VNews
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Շանթ Սարգսյանը կրկին վերելքով խաղաց ու 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա հերթական «զոհը» հնդիկ Գուհա Միտրաբհան էր:

Ավարտական տուրից առաջ Շանթը վաստակել է 8 միավոր և ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Ռամեշբաբա Պրագնանանդհային: Շանթ Սարգսյանը լավ հնարավորություն ունի նվաճելու մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ հայ պատանին անցյալ տարի աշխարհի չեմպիոն էր հռչակվել մինչև 16 տարեկանների մրցաշարում:

Տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանը հաղթելով ավստրիացի Ֆելիքս Բլոհբերգերին, վաստակեց 7 միավոր և մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի:

Ցավոք, մեր մյուս շախմատիստները մեդալների համար պայքարելու այլևս ոչ մի հնարավորություն չունեն: Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Աստղիկն ունի 6 միավոր:

Տուրը հաղթական էր Սրբուհի Սարգսյանի համար: Մամիկոն Ղարիբյանն ու Աննա Խաչատրյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը պարտվեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերում կարող է կատարել ամենաբարդ ցատկերից մեկը». Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Շախմատիստուհիներն աչքի ընկան արդյունավետ խաղով

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ