-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնությունում իր հաջող ելույթները շարունակեց Շանթ Սարգսյանը:
Կիսաեզրափակչում նրա մրցակիցն իրանցի Մահդի Ղոլամին էր: Առաջին պարտիայում 56-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: 2-րդ պարտիայում երկարատև պայքարից հետո Սարգսյանը սպիտակներով 124-րդ քայլին հաղթանակ տոնեց և մրցախաղը շահելով 1,5-0,5 հաշվով, մտավ եզրափակիչ:
Մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Շանթ Սարգսյանը եզրափակչում կմրցի Ֆրանչեսկո Սոնիս-Սարին Նիհալ զույգի հաղթողի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո