Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը - VNews
Բաժիններ

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը

Բաթումում անցկացված շախմատային փառատոնում Հայաստանը ներկայացրած 7 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը, որը վրացի Տոռնիկե Սանիկիձեի հետ ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Լրացուցիչ գործակիցների հաշվարկով հայ շախմատիստը զբաղեցրեց 2-րդ տեղը:

Հարկ է նշել, որ ավարտական տուրից առաջ Սարգսյանը 6,5 միավորով միանձնյա առաջատարն էր: 9-րդ տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Միխեիլ Կեկելիձեի հետ, իսկ Սանիկիձեն հաղթեց Արիստանբեկ Ուրուզաևին և միավորներով հավասարվեց Շանթին:

Շանթ Սարգսյանը մրցաշարում անպարտելի մնաց: Նա 4-րդ տուրում հաշտություն էր կնքել Սանիկիձեի հետ: Վերջին մեկ ամսում սա պատանի հայ շախմատիստի 2-րդ հաջող ելույթն է: Հիշեցնենք, որ Շանթը հունիսին հաղթող էր ճանաչվել Երևանում անցկացված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:

Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաև Մամիկոն Ղարիբյանը՝ 6 միավորով զբաղեցնելով 5-րդ տեղը: Նա միակ պարտությունը կրեց 3-րդ տուրում՝ զիջելով մրցաշարի հաղթող Տոռնիկե Սանիկիձեին, նպաստելով նրա վերջնական հաջողությանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին