Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

սհա 2 - Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:08

-

-

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Ավարտական տուրից առաջ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում էին: Սակայն նրանցից ոչ մեկին չհաջողվեց տիրել այդ տիտղոսին:

Մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակը նրանցից շուտ ավարտեց իր մրցախաղը: Հաղթելով Վոլոդար Մուրզինին, նա 9,5 միավորով դարձավ աշխարհի չեմպիոն՝ պարգևատրվելով 3000 եվրոյով: Մեր շախմատիստներին մնում էր պայքար մղել արծաթե և բրոնզե մեդալների համար:

Ավելի հաջողակ գտնվեց Շանթ Սարգսյանը: 11-րդ տուրում հաղթելով իսպանացի Միգել Սանթոս Ռուիզին, Շանթը վաստակեց 8,5 միավոր և դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Նա 2000 եվրո պարգևավճար ստացավ:

Իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղալով Չիթամբարան Արավինդի հետ, 8 միավորով դարձավ բրոնզե մրցանակակիր:  Արամը պարգևատրվեց 1000 եվրոյով:

Այսպիսով, Շանթ Սարգսյանը միջազգային ասպարեզում հերթական նվաճմանը հասավ: Հիշեցնենք, որ վերջերս նա Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում մինչև 18 տարեկանների մրցաշարում դարձել էր արծաթե մեդալակիր: Իսկ անցյալ տարի Հունաստանում նա նվաճել էր մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը ոչ-ոքի խաղաց Կառլոս Դանիել Կաբրորայի հետ և վաստակած 6 միավորով զբաղեցրեց  35–րդ հորիզոնականը:

Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը հաշտություն կնքեց  Դեշմուխ Դիվյայի հետ ու  վաստակած 6 ,5 միավորով գրավեց 23–րդ տեղը: Իսկ աշխարհի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ Պոլինա Շուվալովան, որը վաստակեց 9,5 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային փառատոնի հաղթող

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

5 հայ մարմնամարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի արտասահմանում

Հայաստանից լավագույնն Աննա Սարգսյանն էր

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հակոբ Սերոբյանն ու Արթուր Դավթյանն ամփոփել են մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հայաստանի մարմնամարզության առաջնություն. ինչ արդյունքներ են գրանցվել

Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը. Դավթյանը՝ բազմամարտի չեմպիոն

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Բոլոր առաջատարներով. մեկնարկում է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը