-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Հայաստանը ներկայացրած 5 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթը նվաճեց եզրափակիչ փուլի 3 ուղեգրերից մեկը:
Պատանի հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Շանթը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով, իսկ հաջորդ 3 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: Նա ընդամենը կես միավոր զիջեց իտալացի Ֆրանչեսկո Սոնիսին:
Տարիքային այս խմբում Արթուր Դավթյանը 4,5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը, իսկ Արմեն Բարսեղյանը նույնպիսի արդյունքով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում:
Մինչև 16 տարեկանների մրցաշարին մասնակցած մեր երկու շախմատիստներից և ոչ մեկին չհաջողվեց եզրափակչի ուղեգիր նվաճել: Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով գրավեց 11-րդ տեղը, Արշակ Մելքոնյանը 3,5 միավորով 31-րդն էր:
Նոկաուտ համակարգով անցկացվելիք շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակիչ փուլում բացի աշխարհամասերի ընտրական մրցաշարերի 3-ական ուղեգրերի տերերից, հանդես կգան նաև տարիքային տվյալ խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո