Ռոնալդոն Մեսիի պես պատերազմում էր «Բարսելոնայի» հետ. բայց Լեոն արդարանալու տեղ ունի - VNews
Բաժիններ

Ռոնալդոն Մեսիի պես պատերազմում էր «Բարսելոնայի» հետ. բայց Լեոն արդարանալու տեղ ունի

Արդեն 1996 թվականին 20 տարեկանում Ռոնալդոն համարվում էր համաշխարհային ֆուտբոլի ներկա և ապագա աստղը։ Նրա հետ պայմանագիր կնքելու համար թոփ ակումբների ներկայացուցիչները ինչերի ասես՝ չեն գնացել։ Բնական էր, որ ՊՍՎ-ում բրազիլացի ֆուտբոլիստը երկար չէր մնա։ Նրա հետևից իսկական որս սկսած թիմերից ամենահամառը դուրս եկավ «Բարսելոնան»։ 

Կատալոնիայի մայրաքաղաքում բրազիլացին մնաց ընդամենը մեկ մրցաշրջան, սակայն «կապտանռնագույնների» ստաժավոր երկրպագուներն այդ 1 տարին մինչև այսօր հիշում են հիացմունքով՝ ակնարկելով, որ Ռոնալդոյից հետո թիմը չի ունեցել նման բարձրակարգ հարձակվող։ Սակայն ինչպես այսօր, այնպես էլ 23 տարի առաջ, կատալոնական ակումբի ղեկավարությունը սկանդալի մեջ էր իր լավագույն խաղացողի պատճառով։ 

Ռոնալդոյի տեղափոխությունը «Բարսելոնա» նույնքան աղմկահարույց էր, որքան նրա հեռանալը։ Սակայն եթե 1996-ի ամռանը ՊՍՎ-ից «Բարսելոնա» տեղափոխությունն ավելի շատ հնարամտություն է ընկալվում, «Բարսայից» տրանսֆերը «Ինտեր»՝ մեծագույն ստորություն։ Ընդ որում՝ հատկապես հենց Ռոնալդոյի կողմից։ 

Ինչպե՞ս Ռոնալդոն հայտնվեց «Բարսելոնայում»

Ատլանտայում կայացած ամառային օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում ՊՍՎ-ի ղեկավարության հետ պարբերաբար կապվում էին «Բարսելոնայի» ղեկավարներն ու փորձում «քերել» Ռոնալդոյի տրանսֆերը։ 1996-ի հուլիսի վերջին, կարծես պայմանավորվածություն ձեռք բերվեց, կողմերը պատրաստվում էին պաշտոնական հայտարության, սակայն հոլանդական թիմը վերջին պահին հրաժարվեց գործարքն իրականացնելուց։ «Բարսան» սպառնաց, որ կդիմի ՖԻՖԱ, սակայն ստացավ շշմեցնող պատասխան. կար պայման, ըստ որի, եթե Ռոնալդոն «X» ժամկետում չտա իր համաձայնությունը, գործարքը չեղյալ կհամարվի։ 

«Բարսելոնայի» այն ժամանակվա փոխնախագահ Ժոան Գասպարն իր աշխատողների շնորհիվ բացահայտեց Ռոնալդոյի ինկոգնիտոն ու գտավ հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր «մեծատամը»։ Սակայն, լավ հասկանալով իրավիճակը, Ռոնալդոն 2 աժդահա թիկնապահ էր կանգնեցրել իր հյուրանոցի համարի մոտ, որոնք թույլ չտվեցին Գասպարին մոտենալ Ռոնալդոյին։ Սակայն Գասպարը չընկճվեց, պայմանավորվեց հյուրանոցի տնօրենի հետ, ստացավ մատուցողի հանդերձանք ու անարգել մտավ Ռոնալդոյի սենյակ՝ ձևացնելով, իբր բերել է Ռոնալդոյի պատվերը։ 

Եվս 1 ժամ անց գրանցվեց համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ռոնալդոն դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, իսկ մեկ ամիս անց «Կամպ Նոուն» երդվում էր նրա անունով։ 

Ռոնալդոն բոմբում էր

Խաղից խաղ բրազիլացին ավելի ու ավելի էր շշմեցնում թե՛ թիմակիցներին, թե՛ մրցակիցներին, թե՛ հարազատ դարձած թիմի սեփականատերերին։ Նրանից առաջ էլ «Բարսայում» վարպետներ են խաղացել՝ Կրույֆ, Ռոմարիո, Լաուդրուպ, նրա կողքին խաղում էին ոչ պակաս ֆանտաստիկ տղաներ Ֆիգուն և Ստոյիչկովը, սակայն այն ինչ անում էր Ռոնալդոն՝ սովորական մահկանացուի մտքում անգամ չէր կարող տեղավորվել։ «Վալենսիայի» դարպասը խփած գոլը կարելի է նայել հավերժ։ 

Մեկնարկային 10 տուրում Ռոնալդուն 12 գոլ խփեց, ևս երկուական՝ Սուպերգավաթում և Գավաթակիրների գավաթում։ Նրան անհատապես հսկելու համար իսպանական թիմերը սկսեցին փոխել իրենց խաղաոճը և գնդակը ստանալուն պես Ռոնին դիմավորում էր 2 մրցակից։ Սակայն ի՜նչ 2, ի՜նչ 12։ Բրազիլացին միևնույնն է՝ նրանց հետ անում էր այն ամենն, ինչ ցանկանում էր և ինչպես ցանկանում էր։ Թվում էր՝ «Բարսան» կատարել է դարի գործարքը։ 

«Աստղայինը»

Նոյեմբերի կեսերից Ռոնալդոյի վառոդը վերջացավ։ Երկրպագուները չէին հասկանում՝ ինչու գոլային մեքենան դադարեց աշխատել։ Մեկնարկային ֆանտատսիկ հատվածից հետո Ռոնալդոն մոտ 1,5 ամիս գոլ չխփեց, և շուտով հայտնի դարձավ պատճառը. «մեծատամը» պարբերաբար վերադառնում էր հայրենիք, այնտեղ անցկացնում անքուն գիշերներ (և դա մարզվելու արդյունք չէր հաստատ)։ Այդ 1,5 ամսվա ընթացքում Ռոնալդոն 9 անգամ եղել է Ռիոյում։ Հատկապես «տպավորիչ» էր նրա՝ կարնավալին մասնակցելը «Ռեալի» և «Էսպանյոլի» հետ խաղերի միջև։ 

Ռոնալդոյի նման պահվածքը զայրացրեց նաև «Բարսելոնայի» իր թիմակիցներին։ Մասնավորապես՝ Ջեովանին կոշտ արձագանքեց նրա՝ կարնավալին մասնակցելու մասին փաստին. «Գիտեք՝ ես էլ եմ սիրում կարնավալը, սակայն պրոֆեսիոնալիզմը, թիմային ոգին և ֆուտբոլը ես ավելի շատ եմ հարգում»։ Իսկ Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, ոմն Ժոզե, նշեց. «Չի կարելի խաղի 90 րոպեից 89-ը քնած մնալ՝ մի անգամ ֆանտաստիկ գոլ խփելուց հետո»։

Ռոնալդոն աստիճանաբար սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել ֆուտբոլին, գոլերին, փոխարենը ավելի հաճախ էր հայտնվում ամսագրերի շապիկներին։ Թեպետ այդ ֆոտոշարքերն էլ էին ուղեկցվում աստղային անփույթ հայտարարություններով, օրինակ «Ոչ թե ինձ էր պետք հրավիրել Սինդի Քրոուֆորդի հետ նկարվելու, այլ հակառակը»։ 

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ինտերն» անհավանական հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)

Սուարես. «Ատլետիկո» եմ եկել՝ տիտղոսներ նվաճելու համար»

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Լացիոն» հաղթանակով մեկնարկեց Ա Սերիայում (տեսանյութ)

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Գոլառատ խաղում «Ատալանտան» հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ֆաբրեգասը կրակի վրա յուղ է լցնում. «Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» սա մի օր տեղի էր ունենալու»

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Էմերի․ «Նա եղել և մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին