«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին - VNews
Բաժիններ

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

19.09.2020 BKMA 0 0 Lori 5 scaled - «Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:02

-

-

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անսպասելիորեն ազգային ընտրանի էր հրավիրել ԲԿՄԱ-ի եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանին: Որոշումն անսպասելի էր այն պատճառով, որ հավաքական է հրավիրվել Առաջին խմբում խաղացող ֆուտբոլիստ, որը համարվում է հայկական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդներից մեկը: VNews.am-ը զրուցեց 19-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ինչպե՞ս արձագանքեցիք Հայաստանի ազգային հավաքական հրավերին:

Շատ ոգևորված էի: Ինձ համար առաջին հերթին կարևոր է, որ Խոակին Կապառոսը վստահել է ինձ: Պետք է ամեն ինչ անեմ, որ արդարացնեմ սպասելիքները: Կարծում եմ՝ սրանով ոչինչ չի վերջանում, փորձելու եմ մյուս հավաքներին էլ մասնակցել: Կարևոր է ապացուցել, որ այս հրավերը պատահական չէ:

 Հայտացուցակում Ձեր անունը տեսնելն անակնկա՞լ էր, թե՞ նախապես տեղյակ էիք:

Անակնկալ էր: Երիտասարդական ընտրանին պետք է հավաք անցկացներ, և ես կարծում էի՝ այնտեղ կլինեմ, բայց հետո զանգ ստացա պարոն Աղբալյանից (ԲԿՄԱ-ի տնօրեն-խմբ.), որն ասաց՝ ինձ հրավիրել են ազգային հավաքական: Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի: Որոշ ժամանակ անց սկսեցի մտածել, թե ինչ պետք է անեմ, որ հավաքված մարզվեմ:

Արդեն զրուցե՞լ եք Կապառոսի հետ: Ձեր վերաբերյալ նրա ծրագրերից տեղյա՞կ եք:

Ո՛չ, դեռ չենք խոսել: Կարծում եմ՝ նա մտադիր է ինձ ձախ հարձակվողի դիրքում օգտագործել, միշտ այդտեղ եմ խաղում և ինձ այդ դիրքում լավ եմ զգում:

Մինչև հիմա որպես հանդիսատես էիք հետևել մեր հավաքականին: Ի՞նչ տպավորություն ունեք ընտրանուց:

Շատ լավ թիմ է, ինչն ապացուցվեց վերջին խաղերում: Բոլորն ընդգծում են թիմի խաղում տեխնիկատակտիկական առաջընթացը: Մենք պետք է հենց այդպես խաղանք յուրաքանչյուր մրցավեճում ու պայքարենք հաղթանակի համար:

19.09.2020 BKMA 0 0 Lori 4 960x640 - «Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Դուք հավաքական հրավիրված ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից եք, բայց ընտրանում շատերն այլ սերնդից են: Կա՞ն խաղացողներ, որոնց անձամբ ծանոթ եք, և նրանք կարող են օգնել ադապտացիայի հարցում:

Ծանոթ եմ Հայկ Իշխանյանին, որի հետ միասին ենք մարզվել: Նաև Վարազդատ Հարոյանին, որը որոշ ժամանակ ԲԿՄԱ-ում էր մարզվում: Նրանց հետ եմ շփվել և զգացել, որ մեծ փորձ ունեն: Մարզումների ժամանակ օգնում էին իրենց խորհուրդներով: Կարծում եմ՝ ազգային ընտրանու հավաքի ժամանակ էլ այդպես կլինի:

Դուք խաղալով ձախ վինգերի դիրքում՝ այս պահին Առաջին խմբի լավագույն ռմբարկուն եք (18): Ինչպե՞ս է այդպես ստացվել:

Մեր թիմի տակտիկայում նրբություններ կան, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը բացատրել է, թե ինչպես տեղաշարժվենք: Դրա շնորհիվ հաճախ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում եմ հայտնվում: Մեր խաղաոճը տարբերվող է: Նաև ինձ շատ են օգնում թիմակիցներս, տուգանային ու 11-մետրանոց հարվածներն ինձ են վստահվում: Մեր թիմի խաղաոճը նպաստում է նաև, որ շատ գոլային փոխանցումներ կատարեմ: ԲԿՄԱ-ում խնդիր չկա, թե ով գոլ կխփի: Խաղընկերներս էլ ուրախանում են, որ նրանց կազմակերպած գրոհը գոլով եմ եզրափակում:

ԲԿՄԱ-ն կկարողանա՞ VBET Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել:

Վերջին հանդիպումներում շատ միավորներ կորցրինք, սակայն վստահ եմ՝ կարող ենք: Եթե մենք նույնիսկ պարտվում կամ ոչ-ոքի ենք գրանցում, հաստատ մեր հանդիպումներին հետևող մարդիկ տեսնում են, որ մյուսներից տարբերվող ֆուտբոլ ենք ցուցադրում:

Ձեր տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», և ամռանը պետք է վերադառնաք այդ ակումբ: Այդուհանդերձ, Ձեր ծրագրերի վրա ինչպե՞ս կազդի ԲԿՄԱ-ի՝ Պրեմիեր լիգա բարձրանալու տարբերակը, եթե դա տեղի ունենա:

ԲԿՄԱ-ում ավելի մեծ է խաղային պրակտիկա ստանալու հնարավորությունը: Մենք էլ արդեն երկու տարի է նույն կազմով ենք խաղում, միմյանց լավ ենք հասկանում: Եթե ակումբները պայմանավորվեն, Պրեմիեր լիգայում ինձ ավելի հեշտ կլինի ԲԿՄԱ-ում շարունակել: Ինձ թվում է՝ այդ տարբերակն ավելի հարմար է:

Ի՞նչ ժամկետով է «Արարատ-Արմենիայի» հետ Ձեր պայմանագիրը:

Մինչև 2023 թվականը:

2019 թվականին դուք չմասնակցեցիք Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլին: Մարզիչը նշեց, որ ձեզ հայտացուցակից դուրս է թողել կարգապահական պատճառով, բայց մանրամասներ չհայտնեց: Հիմա արդեն կարո՞ղ եք ասել, թե ինչ էր տեղի ունեցել:

Այո, սենյակ փոխելու պատճառով էր: Հավաքի ժամանակ խաղացողներին տեղաբաշխել էին տարբեր ակումբներից ժամանած խաղացողների հետ նույն սենյակում: Մեզ նախազգուշացրել էին, որ ոչինչ չփոխենք: Ես չէի գիտակցել, որ մեծ սխալ կլինի, և սենյակներով փոխվեցինք, որպեսզի ընկերոջս հետ հարևաններ լինենք:

0K2A6055 960x640 - «Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Առանց ավագի, 17-ամյա, 19-ամյա և 20-ամյա նորեկներով․Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով

Ինչպե՞ս արձագանքեցիք մարզչի այդ որոշմանը:

Շատ էի ափսոսում, որ այդպես ստացվեց: Մեծ մրցաշար էր, որն առաջին անգամ էր Հայաստանում անցկացվում: Մեր թիմի բոլոր խաղերին ներկա եմ եղել, կուզեի օգնել: Բացի այդ, մրցաշարի շնորհիվ հնարավոր էր նաև կարիերայում զգալի առաջընթաց գրանցել:

Կարիերայի զարգացման ծրագիր կազմե՞լ եք:

Դժվար է ասել կես կամ մեկ տարի հետո ինչ կլինի: Ֆուտբոլում ամեն ինչ արագ է զարգանում: Կարճ ժամանակում կարող ես այնպիսի վայրում հայտնվել, որ չէիր էլ կարող պատկերացնել: Ես մտածում եմ ամեն հաջորդ խաղում ինձ լավ դրսևորելու մասին: Կարծում եմ՝ այդ մոտեցումը կնպաստի, որ ժամանակի ընթացքում ինչ-որ բան տեղի ունենա:

Դուք հիանալի մրցաշրջան եք անցկացնում: Դա նպաստե՞լ է, որ արտասահմանից առաջարկներ ստանաք:

Մի քանի տեղից եղել է, բայց քանի որ այս պահին բանակային եմ, չեմ կարող այլ թիմ տեղափոխվել: Չորս ամիս է մնում ծառայությանս ավարտին: Որևէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել, ոչինչ չեմ ստորագրել:

Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

 

Նոր Մխիթարյաններ փնտրելու ճանապարհին. Ծանոթանում ենք Ժիրայր Շաղոյանի հետ

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

Ժիրայր Շաղոյանի ցնցող գոլն «Ուրարտու-2»-ի դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը