fbpx
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ջախջախեց գերմանացիներին

Ռոդոսում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում կայացան 5-րդ տուրի մրցախաղերը:  Նախորդ տուրում առաջին պարտությունը կրած Հայաստանի հավաքականը կրկին իրեն գերազանց դրսևորեց՝  4-0 հաշվով ջախջախելով Գերմանիայի ընտրանուն:

Ռաֆայել Վահանյանը հաղթեց Ուվե Բյոնշին, Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Ռայ Տիշբիրեկին, Կարեն Մովսիսյանն առավելության հասավ Օլիվեր Բրենդելի նկատմամբ: Առաջնությունում իր առաջին մրցախաղը հաղթանակով ավարտեց Նորայր Քալանթարյանը, որի մրցակիցը Քրիստիան Մայերն էր:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 8 միավոր և տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: 10 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: