Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա

Մանուել Պետրոսյան

Հայաստանցի 9 շախմատիստներ կպայքարեն սեպտեմբերի 22-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկող մինչև 14, 16 ու 18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության մրցանակների համար:

Մինչև 14 տարեկանների պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն երևանցիներ Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը, իսկ աղջիկների մրցապայքարին կմասնակցի վանաձորցի Քրիստինե Սմբատյանը:

Մ-16 մրցաշարում հանդես կգան երևանցի ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանն ու Արամ Հակոբյանը, ինչպես նաև նրանց համաքաղաքացի Արփինե Գրիգորյանը:

Մ-18 մրցաշարում պայքարի մեջ կներգրավվեն միջազգային վարպետներ, արտաշատցի Հայկ Մարտիրոսյանը և արցախցի, ներկայումս Երևանում բնակվող Մանուել Պետրոսյանը: Աղջիկների մրցաշարում Հայաստանը կներկայացնի երևանցի Սիրանուշ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Մանուել Պետրոսյանը Պրահայում նվաճել էր մինչև 18 տարեկանների պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:


    • Ընթերցեք նաև

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Հայ շախմատիստներից երեքը վարկանիշային աղյուսակում առաջադիմել են

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

«Chessify»-ն շարունակեց հաղթարշավը

Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանն՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

«Բանանց» – «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Փյունիկ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է