Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը կհիմնանորոգվի - VNews
Բաժիններ

Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը կհիմնանորոգվի

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են կատարվում, հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի:

Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը:

Ավելի քան 6000 քմ տարածք զբաղեցնող Երևանի ամենամեծ մարզական կենտրոնն ունի 14 մարզադահլիճ, որոնցից մեկն իր տարածքի մեծությամբ (39/41 քմ) միակն է Հայաստանում: Բացօթյա հատվածում կա չգործող 2 լողավազան:

Այստեղ մարզական անվճար կրթություն է ստանում շուրջ 1200 սան: Չնայած պայմաններին՝ նրանք շարունակում են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի և միջազգային մրցաշարերում:

Մարզահամալիրը նորոգումից հետո, ինչպես նախկինում, հետագայում էլ հնարավորություն կունենա ընդունել մինչև 2000 սանի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: