Շևչենկոն մինչև այժմ չի կարողանում մոռանալ Դուդեկի սեյվերը ՉԼ-ի եզրափակիչում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Շևչենկոն մինչև այժմ չի կարողանում մոռանալ Դուդեկի սեյվերը ՉԼ-ի եզրափակիչում (տեսանյութ)

«Միլանի» նախկին հարձակվող, Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Քրիստիան Վիերիի հետ ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է «Միլանի» ու «Լիվերպուլի» միջև 2005 թվականին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը։

«Միլանն» առաջին կեսից հետո 3 գնդակի առավելություն ուներ։ «Լիվերպուլը», սակայն, երկրորդ կեսում ոչ միայն կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, այլև հետխաղյա 11-մետրանոցներով պարտության մատնեց «ռոսոներիներին»՝ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենաբաղձալի գավաթը։ Անդրեյ Շևչենկոն «Միլանի» այն ֆուտբոլիստների թվում է, որ վրիպեցին հետխաղյա 11-մետրանոցից։

«Մի քանի ամիս առաջ ՈՒԵՖԱ-ն տեսանյութ հրապարակեց՝ ներկայացնելով Դուդեկի սեյվերն այդ խաղում։ Ես չեմ կարողանում մինչև հիմա դիտել այդ սեյվերը։ Շրջվում եմ, հեռախոսս նետում եմ մի կողմ, չեմ կարողանում։ Գիտե՞ս մի չեմպիոնի, որ իր կյանքում հիասթափություններ չի ապրել։ Հենց սա է սպորտի գեղեցկությունը։

Մենք մարդ ենք։ Դժվար ժամանակներ միշտ լինում են, ու եթե դու ուժեղ ես, վեր ես բարձրանում, գտնում ինչ-որ նոր բան։ Ու այսպիսով մենք նաև ողջ ենք։ Դրանից երկու տարի անց «Միլանը» գլխավերևում պահեց Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց արդեն առանց ինձ»,- ասել է Շևչենկոն։

Հետխաղյա 11-մետրանոցները՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

«Միլանը» կարևորագույն խաղում փրկվեց պարտությունից 0-2-ից հետո (տեսանյութ)

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո

Հենրիխ Մխիթարյանի գործողություններն ընդդեմ «Միլանի» (տեսանյութ)

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Մխիթարյանի ելույթի գնահատականը «Միլանի» դեմ խաղում

«Միլանը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Միլան» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր