Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները - VNews
Բաժիններ

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

as6sas6 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը թևակոխում է վճռորոշ փուլ։ Չեմպիոնների լիգայում մնացին լավագույն 4 թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Չելսին»։ Ֆուտբոլասերներին սպասվում է երկու մեգա-դիմակայություն՝ 4 խելահեղ հանդիպում, որտեղ ինտրիգները շատ են։ VNews-ն առանձնացրել է գլխավորները։

Փորձառուներն ու անփորձները

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի թիմերը միասին այս մրցաշարում հաղթել են 14 գավաթ։ Այդ գավաթները տեղավորվում են մեկ դիմակայության մեջ։ «Ռեալը» հաղթել է 13 անգամ, «Չելսին»՝ մեկ։ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն երբեք չեն հաղթել այս մրցաշարում։ Այնպես որ, եզրափակիչում միմյանց դեմ կխաղան լիգայում արդեն հաղթած ու այդ հաղթանակին ձգտող թիմեր։

«Ռեալը» այս մրցաշարի ամենափորձառու թիմն է։ «Արքայական ակումբը» 14 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Նրան մոտ են միայն «Բավարիան» ու «Բարսելոնան» (12): Առաջին հայացքից այս ցանկում անփորձ է թվում նաև «Չելսին», բայց դա այդպես չէ։ «Կապույտները» կիսաեզրափակիչ են դուրս եկել 8-րդ անգամ։ Սա անգլիական թիմերի շրջանում լավագույն ցուցանիշն է Չեմպիոնների լիգայում։ ՊՍԺ-ն այստեղ է 3-րդ անգամ։ Փարիզյան թիմը վերջին 2 տարում 2-րդ անգամ է դուրս գալիս կիսաեզրափակիչ։ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 2-րդ անգամ է այս փուլում։ Առաջինը 2015/16 թվականների մրցաշրջանում էր։

Շեյխային բախում 

«Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն եվրոպական ֆուտբոլի գլխավոր նախագծերն են եղել վերջին տարիներին։ Այս երկու ակումբները հսկայական ռեսուրսներ են կենտրոնացրել ակումբային ֆուտբոլի թագը վերցնելու համար։ Դեռևս ո՛չ «Մանչեսթեր Սիթիին», ո՛չ ՊՍԺ-ին չի հաջողվել հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մարզիչների ու ֆուտբոլիստների դիմակայությունից բացի այստեղ կա նաև սեփականատերերի բախում։ Այս երկու թիմերը մեծ հաշվով ներկայացնում են արաբական 2 երկիր։ «Սիթիի» հովանավորները ԱՄԷ-ից են, ՊՍԺ-ի ՝ Կատարից։ Սա խաղ է, որը դուրս է գալու բացառապես ֆուտբոլային դիմակայություն լինելու կարգավիճակից։

Kylian Mbappe 6 1020x574 1 960x540 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Այս թիմերից մեկը կլինի եզրափակիչում։ Սա նշանակում է, որ այսպիսի հսկայական նախագիծ կառուցած ակումբներից մեկը կունենա շանս Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Եթե ՊՍԺ-ն անցած տարի այդ շանսը կորցրել է, ապա «Ման Սիթիի» պարագայում այդ շանսը կարող է լինել առաջին անգամ։ Եթե ՊՍԺ-ն նորից հասնի եզրափակիչ, փարիզյան թիմի սեփականատերերը կարող են հանգիստ շունչ քաշել։ Տուխելին Պոչետինոյով փոխելը կորակվի որպես ճիշտ որոշում, թեպետ անցած տարի հենց Տուխելն էր թիմին դուրս բերել եզրափակիչ։ Մեկ բան ակնհայտ է․ երկու թիմերին էլ բարձր մակարդակի խաղ է անհրաժեշտ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար։

Մեր ընտրանին

Գվարդիոլայի վերադարձը կիսաեզրափակիչ

Պեպ Գվարդիոլայի համար քառորդ եզրափակիչի անեծքն ավարտված է։ Մանչեսթերյան թիմի ղեկին նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել լիգայի այս փուլն ու ամեն տարի դուրս էր մնում այս փուլում։ Այս անգամ Գվարդիոլան վերջապես իր թիմի հետ կիսաեզրափակիչում է։ Գվարդիոլայի վերջին կիսաեզրափակիչից անցել է 7 տարի։ 2014-ին նրա «Բավարիան» այս փուլում պարտվեց «Ռեալին»։ Հետաքրքիր է՝ այսքան տարի անց կիսաեզրափակիչ վերադառնալուց հետո, ինչ կանի Գվարդիոլան եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար։ Ի դեպ, Գվարդիոլան ռեկորդակիր է մարզիչների շրջանում կիսաեզրափակիչ հասնելու ցուցանիշով Ժոզե Մոուրինյոյի հետ։ Նրանք այս փուլ են հասել 8 անգամ։

նույն հաշվով հաղթեց նաև պատասխան խաղում՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր տեսանյութ 960x576 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Չնայած նրան, որ Գվարդիոլան ու նրա երկրպագուները համառորեն պնդում են, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը նրա համար առաջնային չէ, այնուամենայնիվ դա այդպես չէ։ Այո՛, նա այն մարզիչն է, որը շատ է կարևորում հաղթանակը ներքին առաջնությունում, ինչպես հիմա դա անում են բոլորը, բայց ՉԼ-ում հաղթանակը աներևակայելի նվաճում կլինի թե՛ Պեպի, թե՛ «Մանչեսթեր Սիթիի» համար։ Ի դեպ, այստեղ ևս մեկ հետաքրքիր ինտրիգ կա․ Գվարդիոլան հանդիպելու է Մաուրիսիո Պոչետինոյին՝ այն նույն Պոչետինոյին, որի «Տոտենհեմը» 2020-ի քառորդ եզրափակիչում գերդրամատիկ սցենարով խաղում պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»։

Առաջին էպիզոդը 

Որքան էլ զարմանալի է, «Ռեալն» ու «Չելսին» Չեմպիոնների լիգայում հանդիպելու են առաջին անգամ։ Նրանց ճանապարհները կարող էին խաչվել եզրափակիչներում, սակայն մի դեպքում հնարավոր հանդիպումը «փչացրեց» «Ռեալը», մյուս դեպքում՝ «Չելսին»։ 2012 թվականի խաղարկության կիսաեզրափակիչում «Չելսին» անակնկալ կերպով դուրս թողեց պայքարից «Բարսելոնային» ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Հաջորդ օրը «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալը» մոտ էր 9 տարվա մեջ իր առաջին եզրափակիչ հասնելուն, սակայն հետխաղյա հարվածաշարում պարտվեց «Բավարիային»։ Եզրափակիչում հաղթեց «Չելսին»։ Երկու տարի անց այս թիմերը նորից կարող էին հանդիպել եզրափակիչում։ Այդ անգամ էլ գլխավոր հանդիպմանը չհասավ լոնդոնյան թիմը։ «Ատլետիկոն» ուժեղ էր «Չելսիից», ու հենց Դիեգո Սիմեոնեի թիմը հասավ եզրափակիչ։ Մադրիդյան դերբիում «Ռեալը» նվաճեց դեսիման՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։

1232150106.0 960x640 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Ամեն դեպքում այս թիմերը միմյանց դեմ խաղալու պատմություն ունեն, ու այն ամենևին էլ «Ռեալի» հաղթանակների մասին չէ։ Ընդհակառակը, այս թիմերը հանդիպել են երեք անգամ ու «Ռեալը» չի հաղթել երբեք։ 2 պարտություն և մեկ ոչ-ոքի։ 2 խաղ կայացել է 1971 թվականին ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթ մրցաշարի եզրափակիչում։ Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի, երկրորդ խաղում ուժեղ էր «Չելսին»՝ 3-2։ Լոնդոնյան թիմը հաղթել է «Ռեալին» նաև 1998 թվականի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում՝ 1-0։ Դե իսկ ահա Չեմպիոնների լիգայում այս թիմերի միջև կիսաեզրափակիչն առաջին էպիզոդն է․․․

sipa 32883231 960x645 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Ողջու՜յն, հին ընկեր

«Ռեալի» և «Չելսիի» դիմակայության ամենաինտրիգային մասը վերաբերում է «հին ընկերներին»։ Էդեն Ազարը լոնդոնյան թիմում ֆանտաստիկ կարիերայից հետո հասավ իր երազանքին, տեղափոխվեց «Ռեալ», բայց նրա կարիերան Լոնդոնից հեռանալուց հետո գրեթե կանգ առավ։ Բելգիացին անվերջ վնասվածքներ է ստանում, ու կարծես բոլորը մոռացել են, որ նա եկել էր Մադրիդ Ռոնալդուի բացը լրացնելու համար։ Սակայն առաջիկա խաղում Ազարը հավանաբար առողջ կլինի ու կհանդիպի իր այդքան հարազատ նախկին թիմին։ Ազարի համար «Չելսին» տուն է, ու գուցե հենց այնտեղ նա վերգտնի իր լավագույն խաղը։

hazard - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Տիբո Կուրտուան ևս կահնդիպի իր նախկին թիմին։ Նրա համար ևս «Ռեալում» առաջին տարիները բարդ էին, սակայն խնդիրն այստեղ ոչ թե Կուրտուայի վնասվածքներն էին, այլ մարզավիճակը։ Հիմա նա վերադարձել է իր լավագույն մարզավիճակին, ու «Արքայական ակումբում» լավագույններից մեկն է։ «Չելսիում» նույնպես կան խաղացողներ, որոնք հանդիպելու են իրենց նախկին թիմին։

1496929985 368303 1496930220 noticia normal 960x540 - Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Մատեո Կովաչիչը 2018 թվականին «Ռեալից» տեղափոխվեց «Չելսի»։ Խորվաթ կիսապաշտպանը Զիդանի «ջոկերներից» էր,  սակայն նա կայուն խաղաժամանակ էր ուզում, որը «Ռեալում» չկար։ Կովաչիչը հիմա Տուխելի թիմի գլխավոր դերակատարներից է։ Իր նախկին թիմին է հանդիպելու նաև Մարկոս Ալոնսոն։ Նա «Ռեալի» սան է ու անգամ մեկ հանդիպում անցկացրել է նաև «Արքայական ակումբի» հիմնական թիմում։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Շեյխերի գահակալումը․ Որտեղից են գալիս և ուր են գնում ՊՍԺ-ում ներդրված գումարները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Մարկո Վերատին կկարողանա մասնակցել ԵՎՐՈ 2020-ին

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

Նեյմարի պայմանագրի գաղտնի կետը

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է որակազրկվել 10 խաղով մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելու համար

ՊՍԺ-ն երկարաձգեց իր ևս մեկ ֆուտբոլիստի պայմանագիրը

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»