Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում - VNews
Բաժիններ

Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

199492835 347930156689896 1249274605216819241 n - Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

ԵՎՐՈ-2020-ի խաղային 4-րդ օրն առանց անակնկալների չանցավ։ Սլովակիան հաղթանակ տարավ Լեհաստանի դեմ խաղում, Իսպանիան շատ երկար գլորեց գնդակը, բայց այդպես էլ չգտավ Ռոբին Օլսենի դարպասի բանալին։ Դե իսկ ահա Չեխիան Պատրիկ Շիկի դուբլի շնորհիվ հաղթեց Շոտլանդիային։

VNews-ը ներկայացնում է նշված հանդիպումների գլխավոր ցուցանիշները։

Շոտլանդիա 0-2 Չեխիա

Գոլերը՝ Պատրիկ Շիկ (42՛, 52՛)

Պատրիկ Շիկի երկրորդ գոլը խփվեց 49․7 մետր հեռավորությունից։ Սա ԵՎՐՈ-ում ամենահեռու տարածությունից խփված գոլն է 1980 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։

199469582 4346341178752028 5375565003605865096 n 960x630 - Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

Չեխիայի հավաքականը նախորդ երկու ԵՎՐՈ-ներում ոչ մի հաղթանակ չէր տարել։ Չեխիան ԵՎՐՈ-2008-ից հետո առաջին անգամ հաղթանակ տարավ ու մրցաշարը սկսեց հաղթանակով։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել դուբլ գրանցած Պատրիկ Շիկը։ 

Լեհաստան 1-2 Սլովակիա

Գոլերը՝ Շեսնի (18՛ ինքնագոլ), Լինետի (46՛), Շկրինիար (69՛)

Հեռացում՝ Կրիխովյակ (62՛)

Վոյցեխ Շեսնին Եվրոպայի առաջնության պատմության առաջին դարպասապահն է, որը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Կառոլ Լինետիի խփած գոլը երկրորդ կեսի մեկնարկում ընդմիջումից հետո խփված երկրորդ ամենաարագ գոլն է Եվրոպայի առաջնություններում։ Ամենաարագ գնդակը ընդմիջումից հետո խփվել է 1984 թվականի Եվրոպայի առաջնության Ռումինիա – Գերմանիա խաղում։

Սլովակիա խաղի լավագույն ֆուտբոլիստը 960x640 - Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը երկրորդ կեսի միջնամասում երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց դաշտից։ Սա մրցաշարի առաջին կարմիր քարտն էր։

Սլովակիան պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Միլան Շկրինիարը։ Նա հաղթական գոլի հեղինակն է։ 

Իսպանիա 0-0 Շվեդիա

Այս խաղում գրանցվեց ԵՎՐՈ-2020-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին։

Իսպանիան ու Շվեդիան խոշոր մրցաշարերում միմյանց հանդիպեցին 4-րդ անգամ։ Սա առաջին դեպքն է, երբ հանդիպումը Իսպանիայի հաղթանակով չավարտվեց։ Նախորդ դեպքերում Իսպանիան հաղթել էր Շվեդիային։ Վերջին հանդիպումը խոշոր մրցաշարում այս թիմերի միջև կայացել էր ԵՎՐՈ-2008-ում։

Դարպասի ուղղությամբ 17 հարված կատարելուց հետո գոլ չխփելով՝ Իսպանիայի հավաքականը կրկնել է առանց գոլի ամենաշատ հարվածների շարքը 2010 թվականի աշխարհի առաջնության Շվեյցարիայի դեմ խաղից հետո։ Այդ հանդիպմանը Իսպանիան պարտվել էր 0-1, դարպասի ուղղությամբ կատարել էր 25 հարված։

Պեդրին 18 տարեկան 6 ամսական և 20 օրական հասակում խաղաց ԵՎՐՈ-ում ազգային հավաքականի կազմում։ Նա դարձավ Եվրոպայի առաջնությունում խաղացած իսպանացի ամենաերիտասարդ խաղացողը։

200044756 348043243345254 4874964479155535159 n - Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

Իսպանիա – Շվեդիա հանդիպման առաջին կեսում իսպանացիները 471 փոխանցում են կատարել, մինչդեռ մրցակցի փոխանցումները չեն գերազանցել 100-ը (97):

2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո այս հանդիպումը Իսպանիայի համար դարձավ առաջինը, երբ հայտացուցակում չկար Սերխիո Ռամոսը։

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան առաջին անգամ կատարեց թիմի ավագի պարտականությունները խոշոր մրցաշարերում։

Շվեդիայի հավաքականի դարպասապահ Ռոբին Օլսենը 5 սեյվ կատարեց այս խաղում։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Վիկտոր Լինդելոֆը։ 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՏՈԿԻՈ 2020. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Տոկիո-2020․ Իսպանիայի մեկնարկային կազմը Արգենտինայի դեմ խաղում

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

«Մեքենա». Պեդրին խաղ է անցկացնում ամեն 5 օրը մեկ

Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Եգիպտոսին Օլիմպիական խաղերի առաջին խաղում

«Ռեալից» ու «Բարսելոնայից» մեկական խաղացող վնասվածք են ստացել ՕԽ առաջին խաղում ու փոխարինվել

«Բարսելոնայում» միայն մեկ ֆուտբոլիստ արձակուրդի չի գնա

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից