fbpx

Լրացուցիչ

«Շիրակ» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

 «ՇԻՐԱԿ»  «ԱՐԱՐԱՏ»  

76 խաղ,  +34=22-20, 108:82              

26 օգոստոսի, ժ.17:00, Գյումրի,  Քաղաքային մարզադաշտ

Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Գյումրիի «Շիրակը» գերազանց է մեկնարկել նոր մրցաշրջանում՝ 9 միավորով ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Արդեն մեկնարկից գյումրեցիներն առաջ են անցել մրցակիցներից:

4-րդ տուրում տոնած հաղթանակից հետո «Ալաշկերտը»  «Շիրակից»  միավորների տարբերությունը հասցրեց 2-ի: Շիրակցիների հաղթանակի դեպքում մոտակա հետապնդողից միավորների տարբերությունը կհասնի 5-ի, ինչը մեկնարկի համար ամրության բավական մեծ պաշար կլինի «Շիրակի» համար:

«Շիրակի» համար հաջող մեկնարկը բնավ էլ նորություն չէ: Շիրակցիներն արդեն 3-րդ մրցաշրջանն է, որ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ են տոնում: Մնում է, որ հետագա հանդիպումներում էլ Վարդան Բիչախչյանի սաները գործեն նույն վճռականությամբ և հաղթանակի հասնելու անկոտրում կամքով:

Հաջողության գրավականներից մեկն էլ «Շիրակի» կայուն կազմն է: Առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում Վարդան Բիչախչյանը խաղադաշտ է դուրս բերել ընդամենը 16 ֆուտբոլիստի, որոնցից 4-ը՝ Մարտուն Մխիթարյանը, Առլեն Ծատուրյանը, Մհեր Սաֆարյանն ու Ռուդիկ Մկրտչյանը երիտասարդներ են ու փոխարինման մտնելով, ջանում են ամեն կերպ օգտակար լինել իրենց ավելի փորձառու խաղընկերներին:

Եթե «Շիրակի» հաջողությունը շատերն օրինաչափ են համարում, ապա նախորդ առաջնության բացահայտ հետնապահ «Արարատի» հաջող մեկնարկն ինչ-որ տեղ անակնկալ էր: Թիմի մարզչական կազմը վերջնականապես կողմնորոշվել է ֆուտբոլիստների ընտրության հարցում և աշխատում է նրանց խաղային որակների զարգացման վրա: Եվ առաջին արդյունքներն արդեն առկա են:

«Արարատը» 3 խաղում վաստակած 4 միավորով 4-րդ հորիզոնականում է: Մինչդեռ նախորդ առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում էլ արարատցիները պարտվել էին, իսկ գոլերի հաշիվը բացել էին միայն 5-րդ տուրում:

 «Շիրակը» նախորդ առաջնությունում բացահայտ առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով բոլոր 6 խաղերում էլ: Ընդ որում արարատցիներին միայն մայիսի 20-ին Երևանում կայացած վերջին հանդիպման ժամանակ էր հաջողվել գրավել գյումրեցիների դարպասը: Իսկ մինչ այդ վերջին գոլն արարատցիները «Շիրակին» խփել էին գրեթե մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա մայիսի 22-ին: Աչքի էր ընկել Բենիկ Հովհաննիսյանը:

Արդեն 8 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվում առաջնությունում հաղթել «Շիրակին»՝ կրելով 7 անընդմեջ պարտություն: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1-0: Այդ հաղթանակն ինչ-որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Նախորդ առաջնությունում «Արարատի» դեմ բավական արդյունավետ էր գործել Վահան Բիչախչյանը՝ խփելով 3 գոլ: Հենց «Արարատի» հետ առաջին շրջանի խաղում էլ Բիչախչյանը բացել էր իր գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Աշոտ Հայրապետյան


Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մարզային միակ իսկական դերբին․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Լոռի» խաղին ընդառաջ

«Արարատ-Արմենիա» – «Արարատ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արարատյան դերբին՝ Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղին ընդառաջ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

«Փյունիկի» դարպասը Երևանում վերածվել է անառիկ ամրոցի

«Արարատի» համար «Ալաշկերտը» սատանայից էլ սարսափելի է դարձել

Վահան Բիչախչյանի վերադարձն ու գոլային փոխանցումը, Հարությունյանի նորամուտը Ղազախստանում (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»՝ բավարարվելով խփած մեկ գոլով (տեսանյութ)

«Արարատ»-«Ալաշկերտ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)