fbpx

«Շիրակի» պատասխանը «Լոռիին». «Մինչև նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտայինք զբաղվել Ձեր ակումբով»

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը նախօերին հայտարարությամբ էր հանդես եկել՝ անդրադառնալով «Բանանց»-«Շիրակ» հանդիպման հետ կապված միջադեպին ու կոչ արել զերծ մնալ պայմանավորված հանդիպումների անցկացումից:

«Որպես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ եւ «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր` չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց» – «Շիրակ» հանդիպմանը կապված միջադեպին։

Նման երեւույթները արատավորում են համաշխարհային ֆուտբոլն ու հարված հասցնում հայկական ֆուտբոլի հեղինակությանը, վնասում ֆուտբոլային տնտեսության զարգացմանը, ինչն անընդունելի եւ դատապարտելի է բոլորի կողմից։

Կոչ եմ անում զերծ մնալ պայմանավորված հանդիպումներ անցկացնելու մտահղացումներից եւ կազմակերպման փորձերից։ Հույս ունեմ, որ նման տհաճ միջադեպեր մեր ֆուտբոլի պատմության մեջ այլեւս չեն կրկնվի»:

Այս հայտարարությանը արձագանքել է «Շիրակի» պաշտոնական էջը. 

«Ծանոթանալով Լոռի ՖԱ նախագահի տարածած հայտարարությանը՝ ցավով պետք է փաստենք, որ պարոն Գրիգորյանը չի տիրապետում իր իս Ակումբի ֆուտբոլիստներին վերաբերվող պատմություններին։ Մենք համակարծիք ենք, որ նման դեպքերը արատավոր են, սակայն բոլոր նման միջադեպերը պետք է հանգամանալից ուսումնասիրել՝ հետագայում կանխելու համար։

Լոռի ՖԱ ի դարպասապահ Գոռ Էլազյանը, որը խայտառակ ձևով հեռացվել է «Շիրակից»՝ պայմանավորված խաղում մեղադրվելու համար, առ այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ Լոռիում: «Շիրակը» ունենալով նման կասկածներ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը երկար ժամանակ հրաժարվել է Ակումբին տրամադրել իրենց մոտ եղած ապացույցները՝ զրկելով ակումբին չեմպիոնությունից։ Ի դեպ, պարոն Գրիգորյան, լինելով ՀՖՖ գործկոմի անդամ, դուք կարող եք դիմել ՀՖՖ և ստանալ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքները։ Նշենք նաև, որ ՀՖՖ տիրապետում է ինֆորմացիայի, ըստ որի կասկածելի խաղերում ներգրավված է եղել նաև «Բանանցի» տխրահռչակ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն։

Մինչ նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտաինք Ձեզ զբաղվել Ձեր ակումբով, և անհիմն չմեղադրել «Շիրակ» Ակումբին։

Կոչ ենք անում բոլորին լրջանալ և կենացային հայտարարություններով հանդես չգալ՝ այս կարևոր թեմայի շուրջ։

Եվ ընհանրապես սխալ ժամանակ և թեմա եք ընտրել PR-ի համար…»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Շիրակը» խզել է պայմանագրերը 2 լեգեոներների հետ

Հայաստանի հավաքական է հրավիրվել «Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Լոռի» – «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»

Բարձրագույն խմբի 11-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին

Անակնկալ Գյումրիում․ Հայտնի են գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ», «Լոռի» – «Յունիոր-Սևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

Նրանք արդեն հոգնում են իրար հետ մրցելուց․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Արցախ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Փյունիկը» վերջ դրեց 3 տարուց ավելին ձգված «անեծքին», Կորյանն էլ գոլ խփեց առաջնությունում նորամուտի խաղում