«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին - VNews
Բաժիններ

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ է հատկացրել տեղական դպրոցներին՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով, տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Այսօր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, նախնական պայմանավորվածության համաձայն, համակարգիչները բերել են մարզ, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

«Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը։

Հեռավար ուսուցման մեկնարկի հետ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը սկսել է ուսումնասիրությունները՝ պարզելու մարզի դպրոցականների ընդգրկվածության ցուցանիշները։

«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։

Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ակումբի նախագահը արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար մենք շնորհակալ ենք։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

«Շիրակի» նախագահ գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,-ընդգծել է Շիրակ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։

Նշենք, որ համակարգիչները տրամադրվելու են մարզի այն դպրոցներին, որտեղ նույն ընտանիքից սովորում են երեք և ավելի երեխաներ և չունեն համակարգիչներ, արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնելով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

  • 10

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

«Շիրակը» և «Լոռին» դեմ են արտահայտվել Բարձրագույն խմբի ձևաչափը փոխելու տարբերակին

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ