Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակը» նոր հայտարարություն է տարածել ՀՖՖ-ի պատժամիջոցների վերաբերյալ

shirak - «Շիրակը» նոր հայտարարություն է տարածել ՀՖՖ-ի պատժամիջոցների վերաբերյալ

Ինչպես հայտնի է, պայմանավորված խաղ կազմակերպելու մեղադրանքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 12 միավոր է հանել «Շիրակից» և տուգանել 7 մլն. դրամով:

Անսալով ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը՝ «Շիրակը» նորից գրառում է կատարել.

«Ի պատասվան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությունը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է թե ում նախաձեռնությամբ, «Բանանց» – «Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած են։

Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմնավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել՝ պարզաբանումեր ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնությանում մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։

Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման։

Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7 օրյա ժամկետը»,-գրել է ակումբի պաշտոնական կայքը:


ՈւԵՖԱ-ն «Շիրակի» գործով հայտարարությամբ է հանդես եկել

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել «Փյունիկի» դեմ խաղին և պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ՀՖՖ-ից պահանջում է վերադարձնել հանված միավորները

ՀՖՖ-ն «Շիրակի» գործով չի կատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՀՖՖ-ն փաստեր տրամադրեց, իսկ «Շիրակը» պատասխան հայտարարությամբ հանդես եկավ

«Շիրակը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Բարձրագույն խումբ. Չեմպիոն, որը հայտարարվելու է ոչ թե խաղադաշտում, այլ դատարանում

«Շիրակին» ընդամենը մեկ խաղ է բաժանում գերազանց նվաճումից

Անատոլի Այվազովը գերազանցել է Արսեն Բեգլարյանի ցուցանիշը

Արթուր Սարկիսովի թիմը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայտնվելու ճանապարհին (տեսանյութ)

Արգիշտի Պետրոսյան. «Այսպիսի խաղի չէի մասնակցել կարիերայիս ընթացքում» (տեսանյութ)

Էդգար Թորոսյան. «Այսպիսի «քամբեքներ» հազարից մեկ են լինում» (տեսանյութ)