«Շիրակը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցելու հայտ չի ներկայացրել - VNews
Բաժիններ

«Շիրակը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցելու հայտ չի ներկայացրել

VBET Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցելու հայտ չի ներկայացրել - «Շիրակը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցելու հայտ չի ներկայացրել

Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22թթ․ առաջնությանը:

«Շիրակն» Առաջին խմբում հանդես գալու հայտ կներկայացնի:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործենությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։

«Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ թվով հաջողություններ են գրանցել։

Ինչ վերաբերում է Բարձրագույն խմբի մասնակցությունից հրաժարվելուն, ապա այն պայմանավորված է նրանով, որ ՀՖՖ ղեկավարությունը, չնայած իր նախընտրական խոստումներին, մինչև օրս չի ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, որը թույլ կտա ակումբներին մրցել արդար պայքարում, առանց կողմնակի միջամտությունների։

Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տարիների առաջնություններն ուղեկցվել են բազմաթիվ աղմկահարույց դրվագներով, անդրկուլիսյան ինտրիգներով և մութ պատմություններով, որոնք էական ազդեցություն են ունեցել մրցաշարային աղյուսակի դասավորության վրա։ «Շիրակ» ակումբը պատրաստ է հենց վաղվանից սկսել բանակցությունները Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ։

Ներողություն ենք խնդրում մեր ակումբի երկրպագուներից և հույս ունենք, որ նրանք ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին։

Հավատացած եղեք, որ մեզ այս որոշումը տրվել է շատ մեծ դժվարությամբ, սակայն առկա իրավիճակում մեզ այլ ելք չէր մնում»,- ասված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Նոան» ու «Արարատը» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Վանն» ու «Սևանը» խաղաղությամբ բաժանվեցին

VBET ՀՊԼ. «Վան» – «Սևան». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)