Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին» - VNews
Բաժիններ

Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»

Gandzasar vs Shirak 1 - Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:23

-

-

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակի հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղի հերոսը դարձավ Տիգրան Բարսեղյանը, որը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, այնուհետև գոլային փոխանցում կատարեց Խորեն Բայրամյանին: Տիգրանի և Հայաստանի հավաքականի խաղին մասին VNews.am-ը զրուցեց Բարսեղյանի հոր, Հայաստանի Մ-19 հավաքականի, «Ուրարտուի» և «Գանձասար-Կապանի» նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի հետ:

Ինչի՞ շնորհիվ հաջողվեց հաղթել իսլանդացիներին:

Խաղային կարգապահությունը շատ լավն էր, հստակ երևում էր, որ մարզչից առաջադրանք են ստացել և ձգտում են այն կատարել: Մեր թիմը կոմպակտ էր խաղում, շատ լավ ուսումնասիրել էր մրցակցին, որը բարձրից փոխանցումներով էր գործում: Պետք է գովեստի խոսքեր ասեմ մեր պաշտպանությանը, առաջին հերթին Հարոյանին: Կենտրոնական պաշտպանը պետք է կառավարի խաղը և դա Վարազդատը շատ լավ կատարեց:

Մրցակցին տակտիկապես գերազանցեցի՞նք:

Հետխաղային ասուլիսի ժամանակ մարզչին հարց տվեցին, և ես համաձայն եմ, որ տպավորություն կար, թե մեր թիմն առաջին խաղակեսում գոլ բաց չթողնելու տակտիկա էր ընտրել, իսկ երկրորդում ծրագրել էր Բայրամյանի ու Կարապետյանի միջոցով ակտիվացնել խաղը: Բայց Կապառոսն ասաց, որ նման առաջադրանք չէր տվել: Հավաքականը թիմային ֆուտբոլ է խաղում, թիմը գտնում էր ազատ խաղացողի և նրա միջոցով զարգացնում գրոհը:

Թիմային մթնոլորտի փոփոխություն տեսնո՞ւմ եք:

Թիմում շատ լավ մթնոլորտ է, դա խաղադաշտում երևում է: Տղաներն էլ միմյանց հետ հիանալի հարաբերություններ ունեն: Այդ հարցում մեծ է նաև Կապառոսի դերը: Ծանր խաղերում հաղթանակներն ավելացրել է թիմի ինքնավստահությունը:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 21 960x640 - Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Տիգրանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Նրա լավագույն խաղերից մե՞կն էր:

Նա միշտ ավելացնելու տեղ ունի, ես բոլորից լավ եմ տեղյակ նրա որակներին: Այդուհանդերձ, առանց այդ էլ Տիգրանի արդյունավետությունը շատ բարձր էր: Նա որակներ ունի, որոնք Աստծուց են տրված: Առաջին հերթին՝ առանց թափավազքի անսպասելի հարվածները: Երկորրդ՝ Տիգրանը շատ սուր է խաղում: Երբ թվում է ելք չկա, նա սուր որոշում է կայացնում է, կրեատիվ է, դաշտը լավ է տեսնում: Չեմ գովում, որովհետև իմ որդին է, այլ նրա որակներն եմ նշում, որը բոլորն են տեսնում: Տիգրանը բարդ իրավիճակներում կարողանում է գնդակ պահել, ֆիզիկապես ուժեղ է և ինձ հատկապես դուր է գալիս, որ հավաքականի խաղերում աշխատանքի ծավալն է մեծացրել: Հավանաբար, դա մարզչի հրահանգն է: Տեսնում եմ, որ պաշտպանության ժամանակ հասցնում է փակել գոտիները:

Տիգրանը թեթև վնասվածքով էր եկել հավաքական, ինչպես նաև մասնակցեց Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի դեմ ամբողջ հանդիպումներին: Կկարողանա՞ վերականգնվել մինչև Ռումինիայի դեմ մրցավեճը:

Որքանով տեսա, ամբողջ թիմի մոտ որոշակի հոգնածություն կար: Երբ 3 օրը մեկ խաղ ես անցկացնում, ամենակարևորը վերականգնումն է: Տեսանք, որ նախախաղային մարզման ժամանակ ձյուն եկավ, նման պայմաններում մարզվելուց ոտքերիդ ծանրաբեռնվածությունը մեծանում է: Երրորդ խաղի համար նախապատրաստությունն էլ ավելի դժվար կլինի, ուստի մարզչական շտաբն ամենամեծ ուշադրությունը կդարձնի դրա վրա: Կարծում եմ՝ Տիգրանը կարող է արագ վերականգվել, որովհետև հիմա տեխնոլոգիաններն ու մեթոդները դա թույլ են տալիս: Նա պատրաստ կլինի խաղալ, քանզի Ռումինիայի դեմ նույնպես շատ կարևոր հանդիպում է սպասվում: Եթե այդ խաղում էլ երեք միավոր վաստակենք, հիասքանչ կլինի:

Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Արդեն խոսակցություններ կան, որ Մխիթարյանի բացակայությամբ՝ Տիգրանն է Հայաստանի հավաքականի առաջատարը: Նա հոգեբանորեն կարո՞ղ է նման պատասխանատվություն կրել:

Նախ նշեմ, որ Հենրիխն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Երբ Մխիթարյանը դաշտում է, բոլորս հանգիստ ենք լինում, որովհետև նա միշտ փայլել է: Չպետք է որևէ մեկի մոտ պատրանք լինի, թե այս խաղերում հաղթեցինք, ուրեմն պետք է առանց Հենո շարունակել: Իհարկե, առանց Հենրիխ հաղթեցին, ապրեն, բայց նա է մեր թիմի շարժիչ ուժը: Նա միայն ներկայությամբ արդեն երկու մրցակից իր վրա է վերցնում:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 960x640 - Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»

Շոյված եմ, որ Տիկոյի մասին նման կարծիք կա, նա կարող է հարց լուծել: Տիգրանն առաջատարի բնավորություն ունի, ինչը պետք է յուրաքանչյուրին: Բայց պետք է հավաքականի առաջատարների թվում նշվեն նաև Հարոյանը, Համբարձումյանը, Բայրամյանը և մյուսները: Առաջատարը պետք է իրեն դրսևորի ամենաբարդ իրավիճակում:

Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Նման հաջող մեկնարկից հետո ի՞նչ հեռանկարներ ունի մեր հավաքականը:

Պետք է շարունակեն այսպես աշխատել: Թիմն արդեն խաղադաշտ են մտնում հաղթողի հոգեբանությամբ: Դա մեզ էլ է փոխանցվել, նրանցից պահանջը մեծացրել ենք: Մեր տղաների համար մրցակցի անունները վախ չեն ներշնչում, օրինակ՝ Տիգրանի մոտ մանկուց էլ այդպես է եղել: Խաղադաշտ պետք է մտնեն այն ֆուտբոլիստները, որոնք տրամադրված են միայն հաղթանակի: Կարծում եմ՝ մարզչական շտաբը թիմի հետ հենց նման աշխատանք է տանում:

Կարծում եմ, որ պետք է զարգացնենք այս հաջողությունը: Արդեն ժամանակն է եկել մտածել ոչ թե 1-2 հաղթանակով ուրախանալու, այլ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին: Մեր երիտասարդների նոր սերունդն էլ կնպաստի դրան:

Վերջում շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հավաքականի մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին: Հայերիս համար այս հաղթանակն իսկական դարման է մեր հոգիներին՝ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո: Այս հաղթանակները մեզ համար փյունիկ դարձան, որ նրանց շնորհիվ մոխիրից վերածնվենք: Բոլորին շնորհակալ եմ դրա համար:

«Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նիկոլո Սկիրա. Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»՝ պայմանավորված Մոուրինյոյի ժամանումով

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

«Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

Երբ Մխիթարյանն ու Սմոլինգն իմացան Մոուրինյոյի ժամանման մասին. զավեշտալի արձագանքներ (տեսանյութ)

Մոուրինյոյի անակնկալը Մխիթարյանին ու մյուսներին. B/R Football-ի անդրադարձը

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը` ընթացիկ մրցաշրջանում. Instat-ի հատուկ հաշվարկը

Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմում է

«Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց, Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

«Աստանան» հաղթել է, Բարսեղյանն ու Հարոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Սամպդորիայի» դեմ խաղին