fbpx
Բաժիններ

Շումախերը դուրս է եկել կոմայից

«Ֆորմուլա 1-ի» աշխարհի յոթակի չեմպիոն, ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից, Le Parisien-ի հետ հարցազրույցում հայտարարել է այն հոսպիտալի բուժաշխատակիցներից մեկը, որտեղ ապաքինվում է Շումախերը:

«Այո, Շումախերը մեր հսկողության տակ է: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ նա գիտակցության է եկել», – ասել  է Փարիզում գտնվող հոսպիտալի բժիշկը:

Գերմանացի ավտոարշավորդը 6 տարի՝ ավելի քան 2 հազար օր գտնվում էր կոմայի մեջ: Շումախերը գլխի ուժեղ հարվածի արդյունքում վնասել էր գանգուղեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: