Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ատլետիկո Մադրիդ
Չելսի
0 - 1 Օլիվիե Ժիրու - 68`
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք խաղից առաջ խոսել է հանդիպման մասին:
«Տուխելի գլխավորությամբ «Չելսին» զարգացում է ապրել: Թիմը հիանալի է խաղում: Նրանք լուրջ մրցակից են՝ համալրված ուժեղ ֆուտբոլիստներով: Նրանց երեք դարպասապահների խաղամակարդակն ապացուցում է թիմի ներուժը, իսկ նրանց հարձակվողները կարող էին խաղալ եվրոպական ցանկացած ակումբում:
Սուարեսի ներկայությունը մեզ վստահություն է հաղորդում: Նա ռմբարկու է ծնվել:
«Չելսին» գիտի, թե մենք ինչ ենք մտածում, սակայն մենք ոչինչ չենք փոխելու»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սիմեոնեի խոսքը:
Տուխել. «Հուսով եմ՝ «Ատլետիկոյի» դեմ խաղը մեզ կստիպի ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը»
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո