fbpx
Բաժիններ

Սիմեոնեն՝ Վալվերդեի որակազրկման մասին. «Արդեն գիտեինք՝ ինչ է լինելու»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում ստացած քարմիր քարտից հետո որակազրկմանը: Հիշեցնենք, որ ուրուգվայցին «Ատլետիկոյի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին վերջին հույսի սահանկում կատարեց ու հեռացվեց խաղադաշտից, մրցավարական հանձնաժողովն էլ նրան որակազրկեց միայն մեկ խաղով:

«Կարծում եմ՝ շատ պարզ արտահայտվեցի սուպերգավաթի եզրափակիչից հետո. Վալվերդեն վարվեց այնպես, ինչպես պետք է վարվեր այդ դրվագում: Որակազրկում մեկ խաղո՞վ. մենք արդեն գիտեինք՝ ինչ է լինելու, այնպես որ՝ դա նորություն չէ մեզ համար, ու կարծում եմ՝ անիմաստ է հիմա այդ մասին մտածելը:

Ֆելիշը 20 տարեկան է ու օժտված է մեծագույն տաղանդով. նա ֆանտաստիկ հավակնոտ է, և այն ամենն, ինչ կատարվում է նրա հետ այս տարիքում, կօգնի նրան իր ամբողջ կարիերայի ընթացքում: Լիովին վստահում ենք նրան: Վստահ եմ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում նա մեզ շատ է օգնելու», – արգենտինացու խոսքերն է փոխանցում AS-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել «Բավարիան»

Կոկե. «Եթե Ֆելիշը լսի մարզիչներին ու թիմակիցներին, կդառնա բոլորի ցանկացած ֆուտբոլիստը»

«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆելիշը շուրջ մեկ ամսվա դադարից հետո վերադարձել է «Ատլետիկոյի» հայտացուցակ

Մեսին խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Լիվերպուլի» նկատմամբ

Դիեգո Սիմեոնեի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Վան Դեյկ. «Խուճապի մատնվելու կարիք չկա»

Ռոբերտսոն. «Ատլետիկոն» այնպես էր տոնում, կարծես հաղթել էր դիմակայությունում»

«Ատլետիկոն» Մադրիդում առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

Սաուլը բացեց հաշիվն «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

#ՉԼ_1/8. «Չոլոյի» զինվորներն ընդդեմ անպարտելի «Լիվերպուլի»

Յուրգեն Կլոպը համեմատել է իրեն ու Դիեգո Սիմեոնեին

«Ատլետիկոյի» երիտասարդ աստղը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

Սիմեոնեն կարող է հեռանալ «Ատլետիկոյից» ու գլխավորել անգլիական գրանդը