-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի երրորդ որդին՝ Ջուլիանոն, այսօր իր նորամուտն է նշել ակումբի երիտասարդական թիմի կազմում՝ երկրորդ կեսի մեկնարկին խփելով նաև իր առաջին գնդակը՝ գրում է AS-ը:
Ջուլիանոն, որը, ըստ տեղեկությունների, Սիմեոնեի մյուս երկու որդիների համեմատ՝ ավելի շատ տեսանելի է եղել «Ատլետիկոյի» խաղերին գնդակ մատակարարողի կարգավիճակում, իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «հնդկացիների» հետ կնքել է սեպտեմբերին:
Իսպանական աղբյուրը նշում է, որ Ջուլիանոն առանձնանում է գոլ խփելու իր տարբերվող ունակությամբ, իսկ այսօր գոլի հեղինակ դառնալով՝ թակում է դուռը՝ ազդարարելով իր գալուստը:
Դիեգո Սիմեոնեի մյուս երկու որդիները՝ Ջովանին ու Ջանլուկան, ևս ֆուտբոլիստներ են: Ջովանին հանդես է գալիս «Կալյարիի» կազմում, իսկ Ջանլուկան՝ «Իբիցայում»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո