Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը - VNews
Բաժիններ

Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ ի նախագահի մրցանակը - Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյերը և բժշկական անձնակազմը, որը ԵՎՐՈ 2020-ի ժամանակ փրկեց դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի կյանքը, կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը՝ հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել հենց խաղադաշտում: Բժշկական թիմի արագ արձագանքման և օգնության շնորհիվ Էրիկսենը վերակենդանացվեց խաղադաշտում ու այժմ ապաքինման ճանապարհին է: Ինչ վերաբերում է Սիմոն Կյերին, ապա Դանիայի հավաքականի ավագը նախ՝ օգնություն ցուցաբերեց Էրիկսենին դեպքից անմիջապես հետո՝ թույլ չտալով, որ լեզուն կուլ գնա, իսկ հետո՝ մոտեցավ Էրիկսենի կնոջը՝ աջակցելու այդ դժվարին պահին: Նա մրցանակը կստանա ցուցաբերած բացառիկ առաջնորդական որակների համար:

ՈՒԵՖԱ-ի նախագահը մրցանակի դափնեկիրներին որակել է որպես «ԵՎՐՈ 2020-ի իսկական հերոսներ»:

«Այս տարի նախագահի մրցանակը ֆուտբոլի սահմաններից դուրս է, սահման, որ ավելին է, քան ֆուտբոլը: Այն ըդգծում է, թե որքան կարևոր է կյանքը: Ես նաև ցանկանում եմ լավագույնը մաղթել Քրիստիան Էրիկսենին ու նրա ընտանիքի անդամներին»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Ովքե՞ր են արժանացել մրցանակին

Տեղում գործող բուժանձնակազմ

Մոգենս Կրեյցֆելդտ, Ֆրեդերիկ Ֆլենշտեդ, Անդերս Բուսեն, Պեդեր Էրսգարդ:

ՈՒԵՖԱ-ի բժշկական պատասխանատուներ

Յենս Կլայնֆելդ, Վալենտին Վելիկով:

Դանիայի հավաքականի բուժանձնակազմ

Մորտեն Սյոլդագեր, Մորտեն Բուսեն:

Դանիայի հավաքականի ավագ

Սիմոն Կյեր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալվեսն առաջարկել է «Ոսկե գնդակը» շնորհել Էրիկսենին

Իտալիա – Շվեյցարիա հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, Անգլիան ջախջախեց Ալբանիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հայ մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Կարեն Նալբանդյանը՝ Չեմպիոնների լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ

Առաջիկայում Էրիկսենը կարող է խաղադաշտ վերադառնալ

Դավիթ Ավանեսյանը՝ «Սլովան» – «Լինքոլն» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ինչ չափանիշների պետք է համապատասխանեն երկրները՝ ԵՎՐՈ 2028-ն ընդունելու համար

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Անգլիան ջախջախեց Անդորրային, Դանիան՝ Մոլդովային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կկայանա ԵՎՐՈ 2024-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը

Չակիրը չորակազրկվեց

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո 2024-ի լոգոն

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստները