fbpx
Բաժիններ

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն ու Կառլսենը հաշտություն կնքեցին

Սենթ Լուիսում ընթացող Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: 9-րդ տուրում Լևոնը հերթական ոչ-ոքին գրանցեց՝ սպիտակներով հաշտություն կնքելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Արոնյանը 3,5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա մրցաշարի առաջատարներից մեկի՝ Դին Լիժենի հետ: Վերջինս հաղթելով Ֆաբիանո Կարուանային, Յան Նեպոմնյաշչնու հետ 5,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նեպոմնյաշչնին էլ պարտության մատնեց Ուեսլի Սոյին:

Տուրի մյուս պարտիաներում Վիշվանաթան Անանդն ու Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին ու Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Հիկարու Նակամուրան հաշտություն կնքեցին: Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը Պրեմիեր լիգայի ֆենթզի ֆուտբոլի առաջատարն է

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում