fbpx
Բաժիններ

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը

Սենթ Լուիսում վերջնագիծը հատեց Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի՝  Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը: Ցավոք, Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ՝ 11 հնարավորից վաստակած 4,5 միավորով Ուեսլի Սոյի հետ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով հաշտություն կնքեց  հենց Սոյի հետ:

Լևոն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց մրցաշարում հաղթել՝ կրելով 2 պարտություն, 9 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա 10 հազար դոլար պարգևավճար ստացավ: Հիշեցնենք, որ Սինգֆիլդի գավաթի խաղարկության մեկնարկից մի քանի օր առաջ Արոնյանը հաղթող էր ճանաչվել Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour-ի 4-րդ փուլում՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ու արժանացել էր 37500 դոլար պարգևավճարի:

Սինգֆիլդի գավաթի մրցաշարի հաղթողներ դարձան Մագնուս Կառլսենն ու Դին Լիժենը, որոնք վաստակեցին 6,5-ական միավոր ու ստացան 75 հազարական դոլար: Կառլսենը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Լիժենը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ:

6-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Հիկարու Նակամուրայի և Ֆաբիանո Կարուանայի հետ: Նրանք 35 հազարական դոլար ստացան: Անիշ Գիրին հաղթեց Յան Նեպոմնյաշչնուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը Պրեմիեր լիգայի ֆենթզի ֆուտբոլի առաջատարն է

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում